Հանդիպում է կայացվել SASTIC-ի և AIP-Tech-ի թիմերով, որի ընթացքում BizDev Committee-ն համագործակցության առաջարկ է արել API-Tech-ին։ Արդյունքների մասին թամացումը առաջիկա շաբաթների ընթացքում։
Project Review Committee-ն պատրաստվում է պրոյեկտների ընտրության երկրորդ փուլին։ Առաջին հանդիպումը նախատեսված է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի ներկայացրած պրոյեկտի շուրջ։
SASTIC-ը ներկայացվեց Armenians Forward Together / Առաջ Միասին կոնֆերանսին, https://www.facebook.com/armeniansforwardtogether, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր կապեր և պայմանավորվածություններ, մասնավորապես՝
Հուլիսի 24-ին Երևանում կայացավ SASTIC-ի անդամների հանդիպումը։
Previous
Next
Կայացել են AI/ML մենթորների աշխատանքային խմբի մի շարք հանդիպումներ։ Սկսվել են առաջին շփումները էներգետիկայի և կապի սեկտորում ՀՀ առաջատար ընկերությունների հետ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար։
Հանդիպում է կայացել Գյումրու Ավիամոդելային խմբակ թիմի հետ՝ հետագա հնարավոր համագործակցություն իրականացնելու համար։
Previous
Next
Առավոտը Շանթում հաղորդաշարի SASTIC-ի մասին պատմող հարցազրույցը Արմեն Խաչատրյանի հետ՝
https://youtu.be/0RK6JwOUhs0
Քննարկումները և աշխատանքները մարկետինգային, գյուղատնտեսական և պրոյեկտների կառավարման կոմիտեներում շարունակվում են։
Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են։ Պրոյեկտներից մեկը վերջնական փուլում է, և հնարավոր համագործակցության առաջարկը կուղարկվի շուտով։
Մարկետինգային թիմի կորիզն արդեն ձևավորվել է, թիմում ներգրավվել են՝ Marketing Manager (New York), Market Entry Specialist (San Diego), Marketing Manager (Montreal) և մի շարք այլ մասնագետներ։ Առաջին հանդիպումը կայացել է, պլանավորվում են պարբերական հանդիպումներ և աշխատանքներ այս ուղղությամբ։ Ովքեր ուզում են միանալ այս թիմի աշխատանքին, խնդրում ենք գրել։
Կայացել է AI/ML մենթորների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը (գրեք կամ թարմացրեք Ձեր էջը և միացե’ք թիմին, եթե ցանկություն ունեք աջակցելու աշխատանքներին)։ Քննարկվել են տնտեսության մի շարք ոլորտներ, որոնցում արդիական է կիրառել AI/ML գործիքակազմը։ Ոլորտների հստակեցումից հետո պլանավորվում է՝
գտնել գործընկեր ընկերություններ, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ,
կազմակերպել համապատասխան թրեյնինգներ շահառուների հետ,
սկսել ինթերնշիփ ծրագիր մենթորի հետ՝ նպատակ ունենալով լուծել հաստատված խնդիրներից մեկը կամ մի քանիսը,
հաջողության դեպքում դիմել SASTIC-ի ֆինանսավորմանը և ստեղծել ընկերություններ:
Այն ընկերությունները, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել իրենց բիզնեսը, հրավիրվում են SASTIC-ի կողմից խորհրդակցության և համատեղ գործունեության։ Դիմեք այստեղ՝ http://localhost/sastic/ai-ml-technology-applications/
Նախատեսվում է SASTIC-ի անդամների հանդիպում Երևանում հուլիսի 24-ին։ Մանրամասները կներկայացվեն շուտով։
Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են հասկանալու համար ներդրումների հնարավոր տարբերակները և ձևերը։ ՀՀ օրենսդրությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրման մեխանիզմները հասկանալու համար Business Development Committee-ն ուսումնասիրում և կազմակերպում է հանդիպումներ։
Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են հասկանալու համար ներդրումների հնարավոր տարբերակները և ձևերը։ ՀՀ օրենսդրությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրման մեխանիզմները հասկանալու համար Business Development Committee-ն ուսումնասիրում և կազմակերպում է հանդիպումներ։
Գլխավոր հանդիպումից հետո որոշվեց, որ անհրաժեշտ է մարկետինգային թիմի ձևավորում, որը կօգնի SASTIC-ի առաջխաղացմանը և հետագայում նաև ձևավորվող ընկերությունների մարկետինգային խորհրդատվությանը։ Արդեն որոշակի թվով պրոֆեսիոնալներ արձագանքել են, խնդրում ենք գրել, եթե ցանկություն ունեք միանալու այս աշխատանքներին։
SASTIC-ի առաջխաղացմանը նպաստելու համար ստեղծվում է նաև “SASTIC-ի դեսպանի” (SASTIC ambassador) պաշտոնը։ Դեսպանները որոշակի պատրաստվածություն անցնելուց հետո, կկարողանան ներկայացնել SASTIC-ը իրենց համայնքներում, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպություններում, կոնֆերանսներում, ֆորումներում և այլն։ Հատկապես այն աջակիցներին, ովքեր ունեն մեծ network, խնդրում ենք անպայման միանալ այս հոսքին։ Գրե՛ք info@sastic.org -ին։
Հայաստանում կայացավ հանդիպում AI/ML առաջատար ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ (Krisp, YerevanNN, FAST): Լսվեց նրանց կարծիքը կրթական ծրագրերի և AI/ML ոլորտում զարգացման ուղիների հետ կապված։ Հանդիպմանը հաջորդեց AI/ML մենթորների խմբի հանդիպումը, որը, հաշվի առնելով վերը նշված կարծիքները, կսկսի այս ոլորտում SASTIC-ի առաջնահերթությունների և գործունեության պլանի մշակումը և իրականացումը։
Պրոյեկտների կառավարման դասընթացը շարունակվում է, մեծ շնորհակալություն Օպերացիոն թիմին այս դժվար աշխատանքը առաջ տանելու համար։ Դասընթացը վարում է Արուս Պողոսյանը։
Անդամակցությունը շարունակվում է: Անդամակիցների թիվը անցավ 130-ը։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Կարևոր է ցանկացած մարդ, և՛ իր գիտելիքներով, և՛ կարողություններով։ Այս շաբաթ զրուցե՛ք Ձեր ընկերների հետ, պատմեք մեր ընդհանուր գործի մասին, ոգևորեք միանալ, մեր բանաձևը 1+1>2, միավորվելով մեր հնարավորությունները անսահման են դառնում։
General Meeting 12 June 2021
Այս շաբաթ տեղի ունեցավ SASTIC-ի Գերագույն Ժողովը:
Հանրային մասի տեսանյութը հասանելի է՝ Youtube-ում և Facebook-ում։
Հիմնական ժամանակը ծախսվել է ընթացիկ նախագծերի քննարկումների, դրանց հետ կապված մանրամասների ճշտման վրա։ Ձևավորվում է Business Development Committee-ն, որը հետագայում պետք է աշխատի բարձր վարկանիշ ունեցող պրոյեկտների հետ և օգնի հստակեցնել SASTIC-ի հետ համագործակցության ձևերն ու պայմանները։
Հայաստանում անհրաժեշտ է ամբողջ կամ կես դրույքաչափով, ամբողջովին հեռակա Օպերացիոն Տնօրեն` http://localhost/sastic/director-of-operations/ : Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն info@sastic.org հասցեով։ Հաշմանդամություն ունեցող Հայրենիքի Պաշտպանները կամ նրանց ընտանիքի անդամները հավասար պայմաններում կունենան առաջնահերթություն։
Ընդհանուր հանդիպումը նախատեսված է 2021 հունիսի 12:
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
24 May 2021
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Անդամակցությունը շարունակվում է: Մենք արդեն ունենք 120 անդամներ, 99 USD ամսական միջին նվիրատվությամբ։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։
Նախագծերի հարցազրույցները շարունակվում են։ Անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ հետևյալ թեմաներով/թիմերի հետ՝
– Արտադրամասի հաստոցների թվայնացում/Shani NGO
Երկու ընդհանուր քննարկում է կազմակերպվել, որպեսզի ամփոփվեն առաջին փուլի արդյունքները։ 4 նախագիծ short-list է արվել, որոնց հետ կապ կհաստատենք առաջիկա շաբաթվա ընթացքում մանրամասները քննարկելու համար։
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
Առաջիկա շաբաթը կկազմակերպվեն հանդիպումներ աշխատանքային թիմերի հետ, որպեսզի ամփոփվեն առաջին փուլի արդյունքները և պրոյեկտների ընտրությունները։
Մյուս մեծ հանդիպման նախնական օրը՝ 29 Մայիս 2021, մանրամասները կհաղորդվեն:
10 May 2021
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Անդամակցությունը շարունակվում է: Այս շաբաթ մեզ միացան ևս 15 թիմակիցներ, անդամակիցների թիվը մոտենում է 100-ի, ամսական մուտքերը մոտ են 5 հազար USD։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Կարևոր է ցանկացած մարդ, և՛ իր գիտելիքներով, և՛ կարողություններով։
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների հետ. առաջին թրեյնինգի համար “Project management” առաջին խումբը գրեթե ձևավորված է։ Դիտարկվում է նոր թրեյնինգների խմբերի ձևավորում այս ուղղություններով՝
Cloud engineering (AWS, Google or Azure)
IoT Edge programming/Mbed/Arduino
Python/Machine learning
HW design/digital design/FPGA design/Verilog
Electronics/Schematic design
Accounting in Armenia
Branding/Marketing/Business development
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին և պատրաստ են մաս կազմել այս թրեյնինգների ձևավորմանն ու կազմակերպմանը։ Խնդում ենք արձագանքել, եթե կարող եք և ցանկանում եք օգնել վերը նշված թրեյինինգերի դասավանդմանը։
Նախագծերի հարցազրույցները շարունակվում են. անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ հետևյալ թեմաներով/թիմերի հետ՝
AI Research and Development Center/Varazdat Avetisyan/Luseen Tech
Engineering and IT school for teenagers/Hayk Karapetyan/Sensomathics
Մյուս մեծ հանդիպման նախնական օրը՝ 29 Մայիս 2021, մանրամասները կհաղորդվեն:
3 May 2021
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Ամենակարևոր նորությունն այն է, որ անդամակցության սկիզբը հաջողությամբ տրված է, մոտ 80 անդամ արդեն գրանցված է, որը մեր կազմակերպությանը արդեն իսկ կապահովվի ամսական մոտ 4 հազար USD մուտքեր։ Սա ֆանտաստիկ սկիզբ է, որը կարող է հիմք հանդիսանալ առաջին հայկական հասարակական կորպորացիայի ձևավորմանը։ Շնորհավորում ենք բոլորին: Այժմ պետք է տեմպը պահել և շարունակել երեք ուղղություններով.
Ովքեր դեռ չեն միացել, միացեք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Սկիզբը գերազանց է, սակայն մենք դեռ չենք հասել մինիմալ կրիտիկական կետին: Բայց, բարեբախտաբար, հասնելն էլ բարդ չէ՝ դարձե՛ք դեսպան և ղեկավարեք միավորման պրոցեսը։
Ովքեր միացել են և պատրաստ են նաև տրամադրել մասնագիտական օգնություն, թարմացրեք Ձեր էջը՝ http://localhost/sastic/account/, ովքեր միայն աջակիցներ են՝ հպարտ եղեք. Ձեր հավատով և ներդրմամբ մեծ գործի հիմք ենք դնում։
Նախագծեր, նախագծեր, նախագծեր http://localhost/sastic/submit-idea-or-project/։ Մեզ նոր ու նոր նախագծեր են պետք, որոնք առաջին հերթին կներառեն հաշմանդամ երիտասարդներին կրթության և աշխատանքի մեջ, ինչպես նաև կընձեռեն նորարարական ընկերություններ ձևավորելու հնարավորություն։
Մնացածի մասին՝
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների հետ, առաջին թրեյնինգի համար “Project management” առաջին խումբը գրեթե ձևավոևված է։
Նախագծերի հետ կատարված հարցազրույցների հիման վրա նախանշվում են մի շարք ուղղություններ, որտեղ անհրաժեշտ կլինեն թրեյնինգներ և խմբերի ձևավորում, դրանք են՝ Business Administration/Development, Marketing and Sales, Accounting, ինչպես նաև տեխնիկական՝ Python, Machine Learning, 3D Modeling, Cloud (AWS, Google, Azure) developer: Ովքեր պատրաստ են նմանատիպ թրեյնինգներ կազմակերպել, խնդրում ենք արձագանքել։
Նախագծերի հարցազրույցները շարունակվում են, անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ՝
Agriculture՝ smart farming, Bioenergy, Biogas Plant, Fodder System ecosystem,
Bitfactor, multipurpose and multisource image processing and transmitting platform,