31 May 2022

2 June 2022

31 May 2022

Հարգելի՛ համախոհներ,

Ստորև ծանոթացեք նախորդ շաբաթների թարմացումներին և նորություններին․

Ուրախ ենք տեղեկացնել, որ 501(c)(3) կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՍԱՍՏԻԿ-ի հայտը հաստատվել է ԱՄՆ հարկային ծառայության կողմից: 

  1. Հաստատված նախագծեր՝ 

  • Prototype of Future. ՍԱՍՏԻԿ և ՊրոտոԼաբ ընկերությունների միջև պայմանագիրն երկուստեք ստորագրված է: ՍԱՍՏԻԿ vLab փաթեթի շրջանակում հատկացվելիք Palette-3-Pro սարքի գնումն արված է և այն արդեն ՀՀ ճանապարհին է: Մաքսազերծման գործընթացն ավարտելուց հետո սարքը կտրամադրվի ՊրոտոԼաբ թիմին:       

  • SASTIC AI Intenrship. Ծրագրի մեկնարկը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված ծրագրին մասնակից շահառուների աշխատանք գտնելու փաստով: Այժմ կատարվում է նոր շահառուների հավաքագրում: 

  1. Ընթացիկ աշխատանքները՝

  • ՍԱՍՏԻԿ-ի նախագծերի վերանայման հանձնաժողովը սկսել է նոր հայտերի վերանայման գործընթացը: Նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։ Դիմել այստեղ՝ http://localhost/sastic/apply-to-sastic/: Խնդրում ենք տարածել։

  • Impact Hub Yerevan կազմակերպության հետ սույն թվականի ապրիլի 22-ին կայացել է հանդիպում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել թիրախային ուղղվածությամբ աշխաժողովների մասին տեղեկացնել ՍԱՍՏԻԿ-ին, ինչպես նաև՝ ՍԱՍՏԻԿ-ի մասին տեղեկատվությունը տարածել Impact Hub Yerevan-ի համայնքի ներսում: 

  • Մայիսի 7-ին կայացել է ՍԱՍՏԻԿ-ի ընդհանուր ժողովը, ձայնագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://localhost/sastic/13-may-2022/:  

  • FAST հիմնադրամի հետ սույն թվականի մայիսի 12-ին կայացել է հանդիպում: Հանդիպման օրակարգային հարցերն էին ՀՀ-ում արհեստական բանականության կրթական ծրագրի մշակումը և գիտական ստարտափերի ինկուբացիան ու ֆինանսավորումը: Համագործակցության շուրջ քննարկումները շարունակվում են: Մանրամասները՝ հաջորդիվ: 

  • Սույն թվականի մայիսի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Մանրամասներն ապագա թարմացումներում:

  • Մարքեթինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ ՍԱՍՏԻԿ-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։ 

  • Հունիսի 3-ին հանդիպում է նախատեսված լրագրողի հետ, ով ՍԱՍՏԻԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կպատրաստի Հայաստանին վերաբերող մասնագիտական կոնտենտ: 

RELATED NEWS

SASTIC Awards Grant for Techno Lab Establishment

3 July 2025

Read More
SASTIC Launches Pilot Program to Build a Vision-Language Model for Aerial Robotics

20 May 2025

Read More
SASTIC Invests in QaylTech

16 February 2025

Read More
SASTIC Strengthens Commitment to Denovo Sciences’ Innovative Technologies

20 September 2024

Read More