Charter

Organization Charter

 

    2020 թվականը ճակատագրական էր հայ ժողովրդի համար։ Համավարակին զուգընթաց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը անդառնալի մարդկային, ինչպես նաև տարածքային, տնտեսական, բարոյահոգեբանական կորուստներ ունեցավ։ Հայրենիքի պաշտպանությանն աջակցելու համար աշխարհասփյուռ հայությունը ցուցադրեց միասնության և պետականության պահպանման փայլուն դրսևորում։ Աշխարհով մեկ հարյուր հազարավոր հայեր ժամերի ընթացքում մոբիլիզացվեցին: Հանգանակվեց ֆինանսական և տեխնիկական միջոցներ, զինվորագրվելու համար մարդիկ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրներում մարդաշատ բողոքի ցույցեր էին կազմակերպվում, փակվում էին փողոցներ և մայրուղիներ հայ ազգի ապրելու իրավունքի պաշտպանության համար։ Աշխարհահռչակ հայ երաժիշտներ, գիտնականներ, արվեստի և սպորտի գործիչներ միավորվեցին և իրենց ձայնը բարձրացրին։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք կենսունակ, հսկայական ներուժով, միավորվելու և միասնական նպատակներին հասնելու ունակ ազգ ենք։

    Ցավալիորեն, պատերազմը ի հայտ բերեց նաև մի շարք թերություներ, մասնավորապես՝ երկարաժամկետ պլանավորման բացակայություն, թույլ կրթական համակարգ, թույլ տեխնոլոգիական հագեցվածություն, թերի կազմակերպվածություն։ 

   

   Մենք ունեցանք անգնահատելի կորուստներ, սակայն հասկանալի է, որ մենք դեռ ամուր կանգնած ենք աշխարհով մեկ և, ինչպես ամեն մի պայքարի արդյունքում, դուրս ենք եկել ավելի իմաստնացած, ուժեղացած, և ինչպես միշտ՝ հայացքներս հառած դեպի ապագան և պետականությունը։

   

    Եվ ահա, հստակ գնահատելով եղած թերություններն ու բացթողումները, ապագայում նմանատիպ ճակատագրական սցենարի կրկնությունից խուսափելու համար, և  տեսնելով հայրենիքին օգնելու բազմահազարանոց հայերի պատրաստակամությունը, գիտակցելով մեր ներքին մասնագիտական ներուժը, ինչպես նաև պարզ հասկանալով, որ մեր այդ պոտենցիալը կարող է նպատակին ծառայել միայն մեր՝ ինքակառավարվող, երկարաժամկետ նպատակներ հետապնդող, ոչ քաղաքական կամ տարատեսակ քաղաքական հոսանքներին չհարող անհատների և խմբերի միավորման դեպքում  որոշեցինք ձևավորել այս կառույցը («փոխադրամիջոցը»), որը մեզ կօգնի՝

Հիմնադրվելով այսօր՝ մեր երազանքն ու նպատակն է ստեղծել բազմահազար անդամներով ինքակառավարվող կառույց, որը, միավորելով մեր ներուժը, ստեղծելու է ավելացված արժեք՝ այն ուղղելով մեր հանրության արդիական խնդիրների լուծմանը։

Կազմակերպության առաքելությունը է՝

Մեր մասնագիտական համայնքը ստեղծում է գիտահետազոտական ենթակառուցվածքներ, աջակցում է կրթությանը և գիտական հետազոտություններին, ձևավորում է արդի ընկերություններ և դրանց համագործակցությունը միավորող դաշինք, որոնցով իրականացնում է ռազմավարական երկարաժամկետ ծրագրեր՝ մեր երկիրն ավելի դիմակայուն և ծաղկուն դարձնելու համար:

 

Կազմակերպության կանոնադրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։