18 Apr 2022

18 April 2022

18 Apr 2022

Հարգելի՛ ՍԱՍՏԻԿ-ցիներ և համախոհներ,

 

Նախորդ շաբաթների թարմացումը և նորությունները․ 

Ուրախ ենք ողջունել Աննա Գալստյանին, ով կմիանա SASTIC-AM-ին՝ որպես կառավարող տնօրեն: Աննան ավարտել է Գյումրու պետական ​​մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով բակալավրի աստիճան և ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիան՝ ձեռք բերելով մագիստրոսի աստիճան, ունի բազմաթիվ այլ վկայականներ, այդ թվում՝ նախագծերի կառավարման ավարտական վկայական։

Աննան արդեն տաս տարի ներգրավված է տարատեսակ միջազգային նախագծերում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ շահույթ չհետապնդող կազմակերպություններում։ Աննան նաև ՍԱՍՏԻԿ-ի ակտիվ անդամ է և նպաստել է ՍԱՍՏԻԿ-ի ծրագրերի իրականացմանը բազմաթիվ ուղղություններով: Մենք անչափ ոգևորված ենք, որ Աննան միանում է մեր թիմին՝ ամրապնդելով ՍԱՍՏԻԿ-ի ինստիտուցիոնալ հիմքերը։ Խնդրում ենք տրամադրեք ձեր աջակցությունը բոլոր հնարավոր ձևերով: Աննան առայժմ աշխատելու է հեռավար, Գյումրիից։

Հաստատված նախագծեր՝ 

  • Prototype of Future. ՍԱՍՏԻԿ-ի vLab-ի հիմնական պայմաններին ծանոթանալուց հետո ProtoLab թիմը պատրաստակամություն է հայտնել անցնել համագործակցության հետագա փուլին: Վերջինիս առաջին էտապում հատկացվում է Palette-3-Pro սարք: vLab-ի գործիքակազմը կընդլայնվի թիմի ցուցադրված արդյունքների հիմա վրա։ ՍԱՍՏԻԿԸ նախապատրաստում է պայմանագիր թիմի հետ իրավական դաշտում համագործակցելու նպատակով:      
  • SASTIC AI Intenrship. ծրագրին կմասնակցեն ՍԱՍՏԻԿ-ի շահառու վետերանները: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երկու փուլով: Ծրագրի նպատակն է AI/ML բազային գիտելիքներ ունեցող ուսանողներին տրամադրել AI/ML/DS պրակտիկ ուսուցում: Վերջիններիս հետ կայացել է հանդիպում, որի շրջանակներում ներկայացվել են ծրագրի բաղադրիչները և ծրագրին վերաբերող այլ ասպեկտներ: Հետագա մանրամասները ապագա թարմացումներում:  

Նախագծեր, որոնց ուսումնասիրությունն ընթացքի մեջ է՝ 

  • ArmBionics. ArmBionics թիմի հետ հանդիպումից հետո տեղի են ունեցել ներքին քննարկումներ։ Գնահատելով ArmBionics թիմի մեկ տարվա ընթացքում ձեռք բերված առաջխաղացումները՝ առաջարկվել են լրացուցիչ գործնական քայլեր նախագիծը  ավելի թիրախավորված դարձնելու ուղղությամբ։ 

Ընթացիկ աշխատանքները՝

  • Impact Hub Yerevan կազմակերպության հետ սույն թվականի ապրիլի 22-ին պլանավորված է հանդիպում: Մանրամասները կայանալիք հանդիպումից հետո: 
  • Հանդիպում է տեղի ունեցել FlyLab թիմի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Մանրամասները ապագա թարմացումներում: 
  • Մարքեթինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ ՍԱՍՏԻԿ-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։ Հանդիպում է տեղի ունեցել լրագրողի հետ, ով ՍԱՍՏԻԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կպատրաստի Հայաստանին վերաբերող մասնագիտական կոնտենտ: 
  • ՍԱՍՏԻԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Ֆինլեքս» ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությանը նախորդ ամիսներին կազմակերպության հաշվապահական գործընթացները ճշգրտորեն և բարեխղճորեն իրականացնելու համար, ինչպես նաև՝ երախտագիտությամբ ողջունում է «Փարվանյան քոնսալթինգ» ընկերության՝ ՍԱՍՏԻԿ-ի ընթացիկ հաշվապահությունն իրականացնելու պատրաստակամությունը: 

RELATED NEWS

Empowering Displaced Youths: Stories from SASTIC’s Scholarship Program (Video Interview)

23 April 2024

Read More
Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More