25 July 2022

25 July 2022

25 July 2022

Հարգելի՛ համախոհներ,

Ստորև ծանոթացեք նախորդ շաբաթների թարմացումներին և նորություններին․

Հաստատված նախագծեր

  • Prototype of Future. ՍԱՍՏԻԿ vLab փաթեթի շրջանակում գնված Palette-3-Pro սարքի մաքսազերծման գործընթացն ավարտված է, սարքն արդեն տրամադրվել է ՊրոտոԼաբ թիմին:

Ընթացիկ աշխատանքները

  • ՍԱՍՏԻԿ-ի նախագծերի վերանայման հանձնաժողովը նոր հայտերի վերանայման գործընթացին զուգահեռ անցկացնում է գնահատման նախնական փուլն անցած նախագծերի տեխնիկական իրագործելիության հարցազրույցներ: Այդուհանդերձ, նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։

    • Տեղի է ունեցել տեխնիկական իրագործելիության հարցազրույց Երևանի պետական համալսարանից MiCoFe թիմի հետ։

  • «Մտքի զարկ» և Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ AI աշխատանքային խումբը իրականացնում է աշխատանքներ աշնանը կազմակերպելու և իրականացնելու AI/ML մասնագիտությունների ուղղությամբ ինթերնշիփեր և պիլոտային նախագծեր պատերազմից վերադարձած վետերանների հետ։

  • IT Park կազմակերպության հետ սույն թվականի հունիսի 20-ին կայացած հանդիպումից հետո ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրաջանակներում նախատեսվում է Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում գրասենյակային տարածքի վարձակալության պայմանագիր կնքած ընկերություններին Այ Թի Պարկի կողմից ՍԱՍՏԻԿի գործունեության վերաբերյալ տեղեկատվության, պրեզենտացիաների ներկայացում, անհրաժեշտության դեպքում, ուղիղ կապի ստեղծում երկու ընկերությունների միջև, Այ Թի Պարկ բիզնես կենտրոնի գովազդային արշավներում ՍԱՍՏԻԿ ընկերության ներկայացում և համագործակցային այլ գործողություններ:

  • FAST Foundation – ի հետ մի շարք հանդիպումներ են ընթանում Հայաստանում AI/ML տեխնոլոգիաներ առաջխաղացման, կրթական և ինկուբացիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ։

  • ASOF – Հանդիպումներ և համագործակցության եզրեր են հարթվում ASOF – “The Armenian Society of Fellows” նախաձեռնության հետ։

  • Հանդիպում է տեղի ունեցել Picsart ակադեմիայում՝ հնարավոր միասնական ինթերշիփեր կազմակերպելու կապակցությամբ։

  • EVN Report-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պատրաստել Հայաստանին վերաբերող մասնագիտական կոնտենտ, որի ուղղությամբ տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են: Պատրաստված նյութին կծանոթանաք հոդվածի հրապարակվելուն պես:

Հղումներ

RELATED NEWS

Empowering Displaced Youths: Stories from SASTIC’s Scholarship Program (Video Interview)

23 April 2024

Read More
Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More