Սիրելի՛ ընկերներ,
Նախորդ շաբաթների թարմացումը․
Անդամակցությունը շարունակվում է: Անդամակիցների թիվը անցավ 130-ը։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Կարևոր է ցանկացած մարդ, և՛ իր գիտելիքներով, և՛ կարողություններով։ Այս շաբաթ զրուցե՛ք Ձեր ընկերների հետ, պատմեք մեր ընդհանուր գործի մասին, ոգևորեք միանալ, մեր բանաձևը 1+1>2, միավորվելով մեր հնարավորությունները անսահման են դառնում։
Այս շաբաթ տեղի ունեցավ SASTIC-ի Գերագույն Ժողովը:
Հանրային մասի տեսանյութը հասանելի է՝ Youtube-ում և Facebook-ում։
Պրեզենտացիան հասանելի է հետևյալ հղմամբ:
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
– Արտադրամասի հաստոցների թվայնացում/Shani NGO
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Անդամակցությունը շարունակվում է: Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։
Նախագծերի հարցազրույցները շարունակվում են։ Անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ հետևյալ թեմաներով/թիմերի հետ՝
Rural Development/Levon Kurghinyan
Հիդրոպոնիկ ջերմոց/Eric Sargsyan
Sustainable high-quality educational ecosystem/Nor Hayq
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
Առաջիկա շաբաթը կկազմակերպվեն հանդիպումներ աշխատանքային թիմերի հետ, որպեսզի ամփոփվեն առաջին փուլի արդյունքները և պրոյեկտների ընտրությունները։
Մյուս մեծ հանդիպման նախնական օրը՝ 29 Մայիս 2021, մանրամասները կհաղորդվեն:
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին և պատրաստ են մաս կազմել այս թրեյնինգների ձևավորմանն ու կազմակերպմանը։ Խնդում ենք արձագանքել, եթե կարող եք և ցանկանում եք օգնել վերը նշված թրեյինինգերի դասավանդմանը։
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Ամենակարևոր նորությունն այն է, որ անդամակցության սկիզբը հաջողությամբ տրված է, մոտ 80 անդամ արդեն գրանցված է, որը մեր կազմակերպությանը արդեն իսկ կապահովվի ամսական մոտ 4 հազար USD մուտքեր։ Սա ֆանտաստիկ սկիզբ է, որը կարող է հիմք հանդիսանալ առաջին հայկական հասարակական կորպորացիայի ձևավորմանը։ Շնորհավորում ենք բոլորին: Այժմ պետք է տեմպը պահել և շարունակել երեք ուղղություններով.
Ովքեր դեռ չեն միացել, միացեք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Սկիզբը գերազանց է, սակայն մենք դեռ չենք հասել մինիմալ կրիտիկական կետին: Բայց, բարեբախտաբար, հասնելն էլ բարդ չէ՝ դարձե՛ք դեսպան և ղեկավարեք միավորման պրոցեսը։
Ովքեր միացել են և պատրաստ են նաև տրամադրել մասնագիտական օգնություն, թարմացրեք Ձեր էջը՝ http://localhost/sastic/account/, ովքեր միայն աջակիցներ են՝ հպարտ եղեք. Ձեր հավատով և ներդրմամբ մեծ գործի հիմք ենք դնում։
Նախագծեր, նախագծեր, նախագծեր http://localhost/sastic/submit-idea-or-project/։ Մեզ նոր ու նոր նախագծեր են պետք, որոնք առաջին հերթին կներառեն հաշմանդամ երիտասարդներին կրթության և աշխատանքի մեջ, ինչպես նաև կընձեռեն նորարարական ընկերություններ ձևավորելու հնարավորություն։
Մնացածի մասին՝
Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների հետ, առաջին թրեյնինգի համար “Project management” առաջին խումբը գրեթե ձևավոևված է։
Նախագծերի հետ կատարված հարցազրույցների հիման վրա նախանշվում են մի շարք ուղղություններ, որտեղ անհրաժեշտ կլինեն թրեյնինգներ և խմբերի ձևավորում, դրանք են՝ Business Administration/Development, Marketing and Sales, Accounting, ինչպես նաև տեխնիկական՝ Python, Machine Learning, 3D Modeling, Cloud (AWS, Google, Azure) developer: Ովքեր պատրաստ են նմանատիպ թրեյնինգներ կազմակերպել, խնդրում ենք արձագանքել։
Նախագծերի հարցազրույցները շարունակվում են, անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ՝
Agriculture՝ smart farming, Bioenergy, Biogas Plant, Fodder System ecosystem,
Bitfactor, multipurpose and multisource image processing and transmitting platform,
Radius, 3d printer filament manufacturing,
Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
English Version is below.
Հարգելի՛ SASTIC աջակից,
Միավորման սկիզբն ազդարարելուց սկսած անցել է մի քանի ամիս։ Այս ընթացում կատարվել է ահռելի չափերի աշխատանք, որի մասն են կազմել ձեզանից շատ շատերը։ Այս պահին կատարված աշխատանքի հիմնական արդյունքներն են՝
Մեզ աջակցող իրավաբանների օգնությամբ ձևակերպվել և հաստատվել են երկու շահույթ չհետապնդող կազմակերպություններ՝ գրանցված Հայաստանի Հանրապետությունում և Միացյալ Նահանգներում։ SASTIC-ը որպես կառույց գործելու է՝ http://localhost/sastic/charter/ կանոնադրությամբ։
Հաստատվել են մի շարք աշխատանքային խմբեր և կոմիտեներ՝
Նախնական աշխատանքային խումբը,
Պրոյեկտների վերանայման կոմիտեն,
Օպերացիոն և պրոյեկտների կառավարման խումբը,
Իրավաբանական և ֆինանսական խումբը,
Hardware technologies աշխատանքային խումբը,
Digital transformation աշխատանքային խումբը,
Մի շարք նոր խմբեր ձևավորման ընթացի մեջ են:
Հաստատվել է ֆինանսները հավաքագրելու ենթակառուցվածք՝ հոսքերն ապահովելու համար։ Կայքը չի պահում վճարման տեղեկատվությունը: Այդ տվյալները անվտանգ փոխանցվում և մշակվում / պահվում են Stripe.com, PayPal.com կայքերի կողմից:
Տասնյակ հանդիպումներ են եղել աջակից այլ նախաձեռնությունների հետ։
Տասնյակ հանդիպումներ են եղել գիտական համայնքի հետ։
Սկիզբ է դրվել ստրատեգիկ պլանավորման գործընթացին։
Ստեղծվել ու շարժման մեջ է դրվել պրոյեկտների ընդունման, վերանայման, հարցազրույցների անցկացման գործընթացը։
70-ից ավել գաղափարներ վերանայվել են, գնահատվել, և ուղարկվել հարցազրույցի աշխատանքային խմբերի հետ։
Աշխատանքային խմբերը տասնյակ հարցազրույցներ են անցկացրել պրոյեկտներ ներկայացնող խմբերի, անհատների, կազմակերպությունների հետ։ Որոշ պրոյեկտներ ներկայացված են այստեղ՝ http://localhost/sastic/programs/։ Պրոցեսը ընթացքի մեր է։
Շահառուների՝ հայրենիքի պաշտպանների և նրանց ընտանիքի անդամների գրանցումը սկսվել է, ունենք 80-ից ավել դիմորդներ։ Նրանց հետ հարցազրույցներն ընթացքի մեջ են։
Պրոյեկտների կառավարման թիմը նախատեսում է առաջին թրեյնինգները “Project Management” մասնագիտությամբ։
http://localhost/sastic/ կայքը գործարկված է ու պատրաստ ֆինանսների ընդունման։
Դժվար է կարճ նամակով նշել այն հսկայական աշխատանքը, որը SASTIC-ի կազմակերպչական թիմերը կատարել են այս կարճ ժամկետում։ Սակայն, ուրախ ենք հայտարարել, որ առաջնային էտապում հաստատված ճանապարհային քարտեզի հիմնական բոլոր կետերը կատարված են՝ http://localhost/sastic/roadmap/ և մենք պատրաստ ենք մտնել “Կատարողական” էտապ։ Այս պահին ընթացքի մեջ են պրոյեկտների և գաղափարների ինտերվյուները և քննարկումները, որոնց արդյունքում կուրվագծվի SASTIC-ի առաջիկա տարիների ստրատեգիկ պլանը։
Սակայն, SASTIC-ի ստրատեգիկ պլանը ի մի բերելու, պրոյեկտների ֆինանսական պարտավորություններ վերցնելու համար մեզ պետք է սկսել SASTIC-ի պաշտոնական անդամկցությունը։ Եվ ահա, ուրախ ենք տեղեկացնել, որ անդամակցությունը բաց է և անհամբեր սպասում ենք Ձեզ միանալու կառույցին`
http://localhost/sastic/join-
Կազմակերպության առաքելությունն է.
Մեր մասնագիտական համայնքը ստեղծում է բարձր տեխնոլոգիաների և գիտության զարգացման ենթակառուցվածքներ, աջակցում է կրթությանը, ձևավորում է նորարարական ընկերություններ և նրանց միավորող դաշինքներ, հովանավորում և իրականացնում է ռազմավարական երկարաժամկետ ծրագրեր՝ մեր երկիրն ավելի կայուն և բարեկեցիկ դարձնելու համար:
Հաջորդ մեծ հանդիպումը, որում կներկայացվի այս ամբողջ աշխատանքը և ապագա քայլերը նախատեսված է մայիսի կեսերին։
Մեր սիրելի երկրին և երիտասարդությանը հենարան դառնալու և բոլորիս համար ապրելու արժանի միջավայր ձևավորելու միակ հնարավորությունը մեր ուժերի համախմբումն է էֆեկտիվ, ապագային նայող, մեր բոլորիս լավագույն հատկանիշները առաջ բերող կառույցներում, ինչպիսին կարող է դառնալ SASTIC-ը։
Միացե՛ք և հրավիրե՛ք Ձեր ընկերներին՝ http://localhost/sastic/join-
Dear SASTIC supporter,
Several months have passed since the announcement of establishing the SASTIC community. An enormous amount of work, that many of you have been a part of, has been accomplished. The major results of the efforts so far are the following:
It is difficult to summarize the tremendous work done by the SASTIC’s organizing teams during this short period. However, we are pleased to announce that all the milestones outlined in the preliminary roadmap (http://localhost/sastic/roadmap/) have been achieved, and we are ready to enter the “Execution” stage. Discussions of projects and ideas are currently underway, and SASTIC’s strategic plan for the coming years will be outlined based on these.
However, to execute SASTIC’s strategic plan and to take on the financial commitment of the selected projects, we need to kick off the official membership to SASTIC. We are happy to announce that the membership is open, and we are looking forward to having you join us at
http://localhost/sastic/join-sastic/.
The mission of the organization is:
Our professional community creates research infrastructures, assists in education and scientific research, forms modern companies and their unions to execute long-term strategic programs, making our country more resilient and prosperous.
All of this work will be presented in detail during the next general meeting, which is scheduled for mid-May.
We can help our beloved country by creating a dignified environment for all of us to live in. We can achieve this through uniting our forces in creating effective, forward-looking structures that will bring out the best in all of us, and SASTIC has the potential to be just that.
Join and invite your friends to join as well: http://localhost/sastic/join-sastic/
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Digital Transformation աշխատանքային թիմը անցկացրել է ևս մեկ ծավալուն հարցազրույց՝
HW technologies աշխատանքային թիմը ձևավորվել է և անցկացվել են հետևյալ բավականին բովանդակային հարցազրույցները՝
Մյուս հանդիպումները նախատեսված են առաջիկա շաբաթվա մեջ։
Նախագծեր կառավարում թիմը նախապատրաստում է առաջիկա հարցազրույցները շահառուների հետ, որվքեր գրանցվել են և հետաքրքրված են նախագծեր կառավարման թրեյնինգներին մասնակցելու համար։ Թարմացումները շուտով։
Մյուս աշխատանքային խմբերի ձևավորում,
Հարցազրույցներ նախագծերի հեղինակների հետ:
Շահառուների գրանցումը բաց է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Digital Transformation աշխատանքային թիմը անցկացրել է 2 հարցազրույց՝
Մյուս հանդիպումները նախատեսված են առաջիկա շաբաթվա մեջ։
Group 10.
Infrastructure capacities development, labs for HW design prototyping & manufacturing խմբի ձևավորումը և հարցազրույցների կազմակերպումը կսկվեն առաջիկա շաբաթվա մեջ։
Շահառուների գրանցումը բաց է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ :