20.11.2023

21 November 2023

20.11.2023

Արձագանքելով արցախահայության բռնի տեղահանությանը, ՍԱՍՏԻԿ-ը ձեռնարկել է մի շարք միջոցներ:

Մասնավորապես, ՍԱՍՏԻԿ-ը հանդես է եկել հանձնառությամբ. 

ա) աջակցել արցախցի տաղանդավոր անհատներին և թիմերին գնալ իրենց երազանքի ետևից և նպաստել հայրենիքի կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:

Աջակցության փաթեթի շրջանակներում ՍԱՍՏԻԿ-ը ստացել է մի շարք հայտեր, որոնք դիտարկման / գնահատման փուլում են: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: 

բ) տրամադրել կրթաթոշակ Արցախից բռնի տեղահանված անձանց վերապատրաստվելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ՍԱՍՏԻԿ-ի ֆինանսավորմամբ Արցախից բռնի տեղահանված 18 անձինք կմասնակցեն Armenian Code Academy-ի կողմից իրականացվելիք կրթաթոշակային ծրագրին: Մանրամասներն՝ այստեղ

Մի շարք այլ ընկերությունների հետ ևս ընթանում են բանակցություններ, որոնց վերջնարդյունքի մասին կհայտնենք լրացուցիչ: 

գ) հատկացնել Արցախի երիտասարդության համար նախատեսված ուսնակության (internship) աջակցման փաթեթ ՍԱՍՏԻԿ-ի շահառու ընկերություններում: 

Աջակցության փաթեթի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Մանրամասները՝ շուտով:

Ծանոթացե՛ք վերջին թարմացումներին.

  • ՍԱՍՏԻԿ-ը ներդրում է կատարել Nu FarmTech խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիական ընկերությունում: Մանրամասն՝ այստեղ:
  • Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Anahit Tech Center-ի հետ: Հուշագրի համաձայն ՍԱՍՏԻԿ-ը կարող է անվճար հիմունքներով օգտվել կենտրոնի տարածքից տարբեր դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:
  • Դրամաշնորհային համաձայնագիր է կնքվել Bazoomq Space Research Lab-ի հետ: Լաբը մշակել և ստեղծել է հայրենական առաջին արբանյակ «Հայասաթ-1»-ը: ՍԱՍՏԻԿ-ի ֆինանսավորումն ուղղված է արբանյակի թեստավորման և տիեզերք արձակման ծախսերն հոգալուն: Մանրամասն՝ այստեղ

Հավելենք, որ «Հայասաթ-1»-ը Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոնում անցել է թեստավորման բոլոր փուլերը: Այժմ այն ԱՄՆ-ում է երկրաշուրջ ուղեծիր արձակվելու նպատակով: Նոյեմբերի վերջին «Հայասաթ-1»-ը SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով կարձակվի տիեզերք:

Նախագծեր, որոնց ուսումնասիրությունն ընթացքի մեջ է՝

  • Tactical Print
  • Artsakh Chocolate
  • Propulsion Lab
  • Kapan Math Club
  • ATME Renewable Energy 

Նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։ Դիմել այստեղ՝ https://sastic.org/apply-to-sastic/:    

Ընթացիկ այլ աշխատանքներ՝

Հանձնաժողովներն ու աշխատանքային խմբերը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը: 

Օգտակար հղումներ՝ 

  • Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ https://sastic.org/join-sastic/:
  • ՍԱՍՏԻԿ-ի անդամները ներքին ֆինանսական հաշվետվությանը կարող են ծանոթանալ այստեղ՝ https://sastic.org/?p=4688:   

RELATED NEWS

Empowering Displaced Youths: Stories from SASTIC’s Scholarship Program (Video Interview)

23 April 2024

Read More
Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More