ԹԱՐՄԱՑՈՒՄ

5 August 2023

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Ծանոթացե՛ք վերջին թարմացումներին.

  • Բանակցությունների ավարտից հետո ՍԱՍՏԻԿ-ը և Դենովո Սայենսիս տեխնոլոգիական ընկերությունը SAFE համաձայնագիր են կնքել: ՍԱՍՏԻԿ-ի ֆինանսավորմամբ ընկերությունը կընդլայնի իր հաշվողական և լաբորատոր հնարավորությունները՝ արագացնելով դեղամիջոցների նոր թեկնածուների հայտնաբերումը առավել արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով: 

Այլ մանրամասներ՝ SASTIC_Denovo Sciences:

  • ՍԱՍՏԻԿ-ը դրամաշնորհային պայմանագիր է կնքել Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի (ABI)-ի հետ՝ աջակցելու նրանց առաքելությանը խթանել բիոինֆորմատիկայի և գենոմիկայի ոլորտներում հետազոտությունները, ինչպես նաև բիոինֆորմատիկայի և հարակից ոլորտների որակյալ ուսուցումը հայկական կրթական հաստատություններում: 

Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ ՍԱՍՏԻԿ-ի աջակցությամբ, ABI-ը ձեռք կբերի համակարգչային սերվեր: 

Այլ մանրամասներ՝ այստեղ:  

  • Կայացել է ՍԱՍՏԻԿ-ի ներածական վեբինարը, որի ընթացքում ներկայացվել է վերջինիս առաքելությունը և թե ինչպես է ՍԱՍՏԻԿ-ը ներդրումներ կատարում Հայաստանում: Վեբինարի մասնակիցներից երկուսը համալրել են ՍԱՍՏԻԿ-ի անդամների շարքը: Վեբինարի հղումն՝ այստեղ:
  • Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ-ի (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հետ: Համագործակցությունն ուղղված է AI-ի վրա հիմնված մոդելի մշակմանը, որը կկիրառվի հաջորդ սերնդի արևային բջիջների և դիսփլեյների նյութերի մոդելավորման, սինթեզի և կայունացման նպատակով՝ հատուկ ուշադրություն դարձնելով պերովսկիտներին: 

Վերոգրյալ համագործակցության շրջանակներում ՍԱՍՏԻԿ-ը տրամադրում է խորհրդատվական աջակցություն Արհեստական բանականության և Մեքենայական ուսուցման ոլորտներում: 

  1. Ընթացիկ աշխատանքներ՝
  • Նախագծերի վերանայման հանձնաժողովը շարունակում է իր բնականոն աշխատանքը:  
  • Մարկետինգի հանձնաժողովն ի թիվս այլ գործառույթների՝ զբաղվում է գալիք վեբինարի կազմակերպչական աշխատանքներով: Առաջիկա վեբինարին կարող եք գրանցվել այստեղ՝ webinar with SASTIC:  
  • Անդամների հարցերով հանձնաժողովը շարունակում է իրականացնել ՍԱՍՏԻԿ-ի անդամների ներգրավվածությունը ընթացիկ աշխատանքներին մեծացնելու և ՍԱՍՏԻԿ-ի համյանքն ընդլայնելուն ուղղված իր գործառույթները:  
  1. Օգտակար հղումներ՝ 
  1. Ի գիտություն՝

Օգոստոս ամսին ՍԱՍՏԻԿ-ը կդադարեցնի տեսազանգերը: Օգոստոսի 2-ին միայն Նախագծերի վերանայման հանձնաժողովն ունեցել է տեսազանգ ՍԱՍՏԻԿ-ին ներկայացված ծրագրային հայտի շուրջ համապատասխան քննարկում ունենալու նպատակով: 

Տեսազանգերը կվերսկսվեն սեպտեմբերի 5-ից: 

RELATED NEWS

ՍԱՍՏԻԿ. Համայնք, նորարարություն, վստահություն

12 December 2025

Read More
SASTIC invests in ArmBionics to advance digital rehabilitation through HeroApp

12 November 2025

Read More
SASTIC Supports the Armenian Bioinformatics Institute to Launch a Bioinformatics Core Facility

13 October 2025

Read More
SASTIC Awards Grant for Techno Lab Establishment

3 July 2025

Read More