
16 Nov 2021
Սիրելի՛ ընկերներ,
Նախորդ շաբաթների թարմացումը և նորությունները․
- Նախագծերը՝
- AIP Tech -ի հետ ստորագրվել է նախնական համաձայնագիր (term sheet) “3D printing of prosthesis” -ով ներկայացված պրոյեկտի շրջանակներում ներդրում կատարելու կապակցությամբ։ Հավելյալ մանրամասներ կտրամադրվեն ամբողջական հանաձայնագրի կնքումից հետո։
- SASTIC-ի անդամների ուղիղ ֆինանսավորմամբ մեկ միլիոն դրամի դրամաշնորհ կտրամադրվի EduArmenia-ին “Նորարար համայնք” ծրագրի իրականացմանը նպաստելու համար։ Ծրագրում նախատեսված է՝ “Իրականացնել Հայաստանի-Արցախի մի շարք համայնքերի ավագ դպրոցների սաների վեբ ծրագրավորման դասընթացներ՝ համայնքային զարգացման պրոդուկտ ստեղծելով, որը կնպաստի համայնքների միջև թվային կայքէջի միջոցով տուրիզմի զարգացմանը: Դասընթացները լինելու են անվճար”
- Ընթացիկ քննվող նախագծերը՝
- HW academy՝ թիմը ներկայացրել է ծրագիրը, Նախագծերի ստուգման կոմիտեն վերջացրել է առաջին քննումը։
- Laser Range finder՝ թիմը ներկայացրել է ծրագիրը, քննումը ընթացքի մեջ է։
- Նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։ Դիմել այստեղ՝ http://localhost/sastic/apply-to-sastic/ Խնդրում ենք տարածել։
- Հայտեր են գալիս նաև «Գաղափարից մինչև նախագիծ ՍԱՍՏԻԿ-ի հետ» նախաձեռնության միջոցով։ SASTIC-ի անդամներին խնդրում ենք հետևել Slack-ի sastic-ideas-incubator ալիքին։ Մանրամասներն այստեղ՝ http://localhost/sastic/raise-an-idea/
- Մարքեթինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ SASTIC-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։ Ինթերների հարցազրույցները ավարտված են և թիմը ձևավորված է։ Հինգ մասնակից կանցնի օնլայն մարքեթինգ թրեյնիգ։
- Հարցազրույցները օպերացիոն տնօրենի ընտրության համար շարունակվում են։
- AI/ML աշխատանքային թիմում ընթանում են ակտիվ քննարկումներ և հանդիպումներ։
- Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/ :
- SASTIC-ի անդամները ներքին ֆինանսական հաշվետվությանը կարող են ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://localhost/sastic/internal-financial-reports/