Հարգելի՛ ՍԱՍՏԻԿ-ցիներ և համախոհներ,
Նախորդ շաբաթների թարմացումը և նորությունները․
Նոր նախագծերը, որոնց ուսումնասիրությունը ընթացքի մեջ է՝
Ճամբարակի Բրդի Վերամշակման Գործարանի թիմի հետ hանդիպումից հետո տեղի է ունեցել ներքին քննարկում, արդյունքները ներկայացվել են դիմող թիմին և առաջարկվել թարմացնել նախագիծը։ Ճամբարակի Բրդի Վերամշակման Գործարանի թիմը՝ հաշվի առնելով SASTIC-ի առաջարկները, պատրաստվում է ներկայացնել բարելաված նախագիծ։
Prototype of Future : ProtoLab, թիմի հետ ունեցել ենք մի քանի արդյունավետ հանդիպումներ, ներքին քննարկամներ են գնում ֆինանսավորման տերբերակների մասին, առաջիկա շաբաթվա մեջ նախնական ֆինանսավորման փաթեթը կներկայացվի թիմին։
Kenji-X1 : Physalis Labs, թիմի հետ hանդիպումից հետո տեղի է ունեցել ներքին քննարկում, արդյունքները ներկայացվել են դիմող թիմին և առաջարկվել կոնկրետ թիրախային քայլեր նախագծի իրագործելիությունը բարելավելու ուղղությամբ։
Նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։ Դիմել այստեղ՝ https://sastic.org/apply-to-sastic/
Խնդրում ենք տարածել։
Հանդիպում է տեղի ունեցել Գիտության կոմիտեի ներկայացուցիչներ հետ՝ գիտության ոլորտում ընդհանուր կոնսուլտացիայի նպատակով։
AI/ML աշխատանքային թիմը առաջիկա ամսվա ընթացքում պլանավորվում է անցկացնել “SASTIC AI Internship” ծրագիրը, որին կմասնակցեն ՍԱՍՏԻԿ-ի շահառու վետերանները։ Մանրամասները ապագա թարմացումներում։
Impact Hub Yerevan կազմակերպության հետ քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես քննարկվել են բիզնես ոլորտում համատեղ թրեյնինգների իրականացման հնրարավորությունները։ Պայմանավորվածություն կա, որ Impact Hub-ը կներկայացնի հաջողված թիմերին SASTIC-ի ֆինանսավորմանը։
Մարքեթինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ SASTIC-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։
Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ https://sastic.org/join-sastic/ :
SASTIC-ի անդամները ներքին ֆինանսական նոր հաշվետվությանը կարող են ծանոթանալ հետևյալ հասցեով՝
https://sastic.org/internal-financial-reports/