SELECT TYPE AND APPLY

Ծրագիրը նպատակ ունի ներդրումներ (Investments) իրականացնել նորարարական նախագծերում կամ ընկերություններում` նրանց հաստատման, աջակցության և ընդլայնման համար։

Ծրագրին կարող են մասնակցել այն անհատները և ընկերությունները, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը, ծառայության գաղափարը, նախատիպը կամ շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող արտադրանքը միտված է նոր արժեքի ստեղծմանը և մեր հանրության արդիական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առաջխաղացմանը:

Ծրագիրը, որը կներգրավի SASTIC-ի շահառուներին (պատերազմի վետերաններին և նրանց ընտանիքների անդամներին) կունենա ավելի բարձր առաջնահերթություն աջակցություն ստանալու համար:

Ծրագրի իրականացման փուլերն են՝

Հայտ
Նախագծի ընտրություն
Տեխնիկական իրագործելիության ստուգում
Բիզնեսի իրագործելիության ստուգում
Բանակցություններ և պայմանագրերի կնքում
Նախագծի իրագործում/մերժում


Հայտ

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ և լրացնել հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի լրացման նախընտրելի լեզուներն են հայերենը կամ անգլերենը: Դիմորդները ցանկության կամ անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։

Հարցաթերթիկի վերաբերյալ հարցերի և օգնության համար կարող եք դիմել՝

info@sastic.org


Նախագծի ընտրություն

Այս փուլի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված հայտը կգնահատվի աշխատանքային խմբի կողմից նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա: Կախված չափորոշիչների արդյունքներից աշխատանքային խումբը կընդունի որոշում դիմորդների հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։ Այս դիմորդները հրավեր կստանան հանդիպելու ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հետ և ներկայացնելու նախագիծը։


Տեխնիկական իրագործելիության ստուգում

Այս փուլի ընթացքում դիմորդները կհանդիպեն ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հետ։ Հանդիպումը կտևի 90 րոպե։ Հանդիպման ընթացքում դիմորդները բանավոր կներկայացնեն նախագիծը, որին կտրամադրվի 10-25 րոպե։ Այնուհետև դիմորդները հնարավորություն կունենան պատասխանելու ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հարցերին։ Նախագծի ներկայացման ժամանակ հիմնադիրների մասնակցությունն անհրաժեշտ է։ Մինչ հաջորդ փուլին անցնելը աշխատանք կտարվի նախագծի տեխնիկական իրագործման մանրամասները պարզաբանելու համար։ Դիմորդները մշտական աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։ Տեխնիկական իրագործելիության ստուգման փուլի վերջում որոշում կկայացվի նախագիծը հաջորդ փուլ անցնելու վերաբերյալ։


Բիզնեսի իրագործելիության ստուգում

Այս փուլի ընթացքում ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խումբը կուսումնասիրի դիմորդների ներկայացրած նախագծի իրատեսական իրագործումը կախված բյուջեից, ժամկետներից, թիմից։ Այս փուլում դիմորդները պարտավոր են ներկայացնել ընկերության իրավաբանական և ֆինանսական փաստաթղթերը։ Դիմորդները՝ ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչի աջակցությամբ, կպատրաստեն նախագծի բիզնես ծրագիրը։ Այս փուլում ևս դիմորդները մշտական աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։ Բիզնեսի իրագործելիության ստուգման փուլի վերջում որոշում կկայացվի նախագիծը հաջորդ փուլ անցնելու վերաբերյալ։ Ներդրումային գումարի չափը յուրաքանչյուր նախաձեռնության համար կորոշվի բիզնեսի իրագործելիության փուլից հետո` ելնելով նախնական հայտի բյուջեի պահանջներից:


Բանակցություններ և պայմանագրերի կնքում

Այս փուլում ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խումբը կաշխատի դիմորդների հետ իրավաբանական և ֆինանսական հարցերի լուծման և պայմանագրերի կնքման ուղղությամբ։


Նախագծի իրագործում/մերժում

Այս փուլում ՍԱՍՏԻԿ-ը դիմորդի հետ կաշխատի նախագծի իրագործման փուլի վրա կամ կտեղեկացնի դիմորդին նախագծի մերժման որոշման մասին։

Apply