SELECT TYPE AND APPLY

Հարգելի՛ բարեկամ,

Այս ծրագիրը նախատեսված է այն անհատների և խմբերի համար, որոնք ունեն արտադրանքի կամ ծառայության գաղափար և ցանկանում են այդ գաղափարի բիզնես ծրագրի ստեղծման և հետագայում ընկերություն ձևավորման մեջ անմիջական աջակցություն ստանալ ՍԱՍՏԻԿ-ի անդամներից։

Ծրագրի իրականացման փուլերն են՝

Հայտ
Խմբի ձևավորման փուլ
Բիզնես ծրագրի ստեղծման փուլ
Նախագիծը ՍԱՍՏԻԿ-ին ներկայացում


Հայտ

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, լրացնելով հարցաթերթիկը և տրամադրել հակիրճ տեսագրություն, որտեղ կներկայացվի գաղափարի համառոտ նկարագրությունը։ Ներկայացված նյութերը հնարավորություն կտան հետաքրքրված ՍԱՍՏԻԿ–ի անդամներին անդամակցել Գաղափարի Իրականացման Խմբին։


Խմբի ձևավորման փուլ

Այս փուլում կստեղծվի Գաղափարի Իրականացման Խումբը, որին անդամակցելու են ՍԱՍՏԻԿ–ի այն անդամները, որոնք ունեն զգալի փորձ քննարկվող գաղափարի բնագավառում և կարող են օգնել ստեղծել գաղափարի իրականացման համար բիզնես ծրագիր։ Այս փուլում կարևոր է, որ գաղափարը հետաքրքիր լինի Սաստիկի առնվազն 2 անդամի, ովքեր պատրաստ կլինեն ծախսել իրենց ժամանակը, բիզնես ծրագրի առաջխաղացման համար: Սաստիկի անդամների կողմից աջակցություն չգտնելու դեպքում, գաղափարը, ցավոք, չի կարող անցնել Հայտի հաջորդ փուլ և ստանալ ֆինանսավորում ՍԱՍՏԻԿ-ի կողմից: Խմբին կարող են միանալ նաև այն անհատները, որոնք հետաքրքրված են գաղափարով, բայց կցանկանան ավելի լավ ծանոթանալ մանրամասներին մինչև ամբողջովին իրենց ժամանկը տրամադրելը։ Խումբը կաշխատի ինքնակառավարման սկզբունքով՝ կընտրի ղեկավար, կհամաձայնեցնի հանդիպումների պարբերականությունը, կորոշի հաղորդակցման միջոցները և այլն։


Բիզնես ծրագրի ստեղծման փուլ

Այս փուլի ընթացքում խումբը կաշխատի բիզնես ծրագրի ստեաղծման վրա։ Պարբերաբար՝ 2-3 շաբաթը մեկ անգամ, խմբի ղեկավարը կհանդիպի ՍԱՍՏԻԿ–ի Նախագծերի Վերանայման Հանձնաժողովի հետ։ Այս հանդիպումների ընթացքում կներկայացվի խմբի առաջխաղացումը։ Խնդիրների առկայության դեպքում կներգրավվեն լրացուցիչ ՍԱՍՏԻԿ–ի ռեսուրսներ։ Խմբերը, որոնք կցուցադրեն տեսանելի առաջխաղացում՝ կստանան ՍԱՍՏԻԿ–ի Մարքեթինգային և Բիզնես Զարգացման խմբերի աջակցությունը։

Առաջխաղացման բացակայության դեպքում խումբը կլուծարվի։


Նախագիծը ՍԱՍՏԻԿ-ին Ներկայացում

Բիզնես ծրագրի ստեղծումից հետո խումբը այն կներկայացնի ՍԱՍՏԻԿ–ին՝ ֆինանսական ներդրումներ ստանալու համար։

Ծրագրի տեխնիկական և բիզնես իրագործելիությունների ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում, ՍԱՍՏԻԿ–ը որոշում կկայացնի ծրագրի մեջ ֆինանսական ներդրումների կատարելու և ընկերություն ձևավորելու վերաբերյալ։

Apply