Աջակցություն արցախյան տեղեկատվական ընկերություններին

3 October 2023

Աջակցություն արցախյան տեղեկատվական ընկերություններին

ՍԱՍՏԻԿ-ն աջակցում է Արցախից տեղահանված նորարարական թիմերին և ստարտափներին.

Արցախցի մեր այն հայրենակիցները, որոնք ունեին ընկերություն / ստարտափ / նորարարական գաղափար Արցախում և այժմ ցանկանում են վերականգնել այն Հայաստանում, սակայն ունեն աջակցության կարիք, հրավիրում ենք դիմել ՍԱՍՏԻԿ-ին։

Համահայկական գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական ներդրումային համայնքը (ՍԱՍՏԻԿ) ձևավորվել է 2020 թվականին՝ միավորելու համայն հայության բարձրակարգ մասնագետներին և ձևավորված մասնագիտական ու ֆինանսական ներուժը ներդնելու ՀՀ-ում տեխնոլոգիական ուղղություններով կրթական ծրագրերի իրականացման և նորարարական ընկերությունների զարգացման մեջ:

Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ պատրաստ ենք աջակցել արցախցի տաղանդավոր անհատներին և թիմերին գնալ իրենց երազանքի ետևից և նպաստել հայրենիքի կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:

Աջակցության փաթեթը ներառում է.

📌Ֆինանսական ներդրում/աջակցություն. ֆինանսական ներդրում արցախյան ընկերություններում/ստարտափներում՝ աջակցելու նրանց ոտքի կանգնել և վերսկսել իրենց նորարարական ծրագրերը Հայաստանում:

📌Մենթորություն. մեր փորձառու մենթորներն ու խորհրդատուները սերտորեն կաշխատեն ընտրված ընկերություն/ստարտափների հետ՝ առաջարկելով առաջնորդություն և փորձագիտական աջակցություն:

📌Նեթվորքինգ հնարավորություններ. ՍԱՍՏԻԿ-ը կկապի ընկերություններին/ստարտափներին պոտենցիալ գործընկերների, ներդրողների և համագործակցողների հետ՝ հնարավորություն տալով նրանց աճել և ընդլայնել իրենց բիզնեսը:

Հետաքրքրված անձինք / թիմերը կարող են դիմել ՍԱՍՏԻԿ-ին հետևյալ հղումով՝ https://sastic.org/artsakhtechsupport/ և/կամ զանգահարել +374 33 26 26 78 հեռախոսահամարով:

RELATED NEWS

Empowering Displaced Youths: Stories from SASTIC’s Scholarship Program (Video Interview)

23 April 2024

Read More
Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More