Artsakh Tech Support

Արցախցի մեր այն հայրենակիցները, ովքեր ունեին ընկերություն/ստարտափ/նորարարական գաղափար Արցախում և այժմ ցանկանում են վերականգնել այն Հայաստանում, սակայն ունեն աջակցության կարիք, խնդրում ենք լրացնել ստորև հայտը։

Աջակցության փաթեթը ներառում է.

  1. Ֆինանսական ներդրում/աջակցություն. ֆինանսական ներդրում արցախյան ընկերություններում/ստարտափներում՝ աջակցելու նրանց ոտքի կանգնել և վերսկսել իրենց նորարարական ծրագրերը Հայաստանում:
  2. Մենթորություն. մեր փորձառու մենթորներն ու խորհրդատուները սերտորեն կաշխատեն ընտրված ընկերություն/ստարտափների հետ՝ առաջարկելով առաջնորդություն և փորձագիտական աջակցություն:
  3. Նեթվորքինգ հնարավորություններ. ՍԱՍՏԻԿ-ը կկապի ընկերություններին/ստարտափներին պոտենցիալ գործընկերների, ներդրողների և համագործակցողների հետ՝ հնարավորություն տալով նրանց աճել և ընդլայնել իրենց բիզնեսը:

Հետաքրքրված անձինք / թիմերը կարող են զանգահարել +374 33 26 26 78 հեռախոսահամարով:

Click or drag a file to this area to upload.