From idea to product with SASTIC

17 September 2021

From idea to product with SASTIC

Հարգելի՛ ՍԱՍՏԻԿ-ի անդամ,

 

ՍԱՍՏԻԿ-ը սկսում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն կտա ՍԱՍՏԻԿ-ի անդամներին էլ ավելի անմիջական և լայն մասնակցություն ունենալ Հայաստանում ընկերությունների ձևավորմանը։ Այս գործընթացը նոր ճանապարհ և սիստեմատիկ հնարավորություն կընձենի Ձեզ, Ձեր փորձը և ունակությունները կիրառելու՝ անմիջականորեն օգենլով Հայաստանում գտնվող այն անհատներին, որոնք ունեն արտադրանքի կամ ծառայության գաղափար, բայց այն իրականացնելու օգնության կարիք ունեն։ Գաղափարի հիման վրա ընկերության ստեղծման դեպքում Դուք կունենաք հնարավորություն դառնալ ընկերության համահիմնադիր, աշխատակից,  խորհրդատու, անմիջական ներդրող կամ այլ ձևաչափով բաժնետեր:

Նախաձեռնության նպատակն է ՍԱՍՏԻԿ-ին ներկայացված յուրաքնչուր  գաղափարի շուրջը ստեղծել  Գաղափարի Իրականցման Խումբ։  Այս խումբը կդառնա այն կորիզը, որը հետագայում՝ ՍԱՍՏԻԿ-ի ֆինանսական աջակցությամբ, կկառուցի ընկերություն։ 

Այդ խմբին կարող է անդամակցել կամ սատարել ցանկացած ՍԱՍՏԻԿ-ի անդամ։ Ցանկալի է իհարկե այն անդամների մասնակցությունը, որոնք ունեն փորձ քննարկվող գաղափարի բնագավառում և կարող են աջակցել ստեղծելու բիզնես ծրագիր այդ գաղափարը իրականցնելու համար։ Խմբի անդամները պետք է պատրաստ լինեն ժամանկ և ջանք ներդնել ներկայացվող գաղափարի իրականցմանը։ Խմբին կարող են միանալ նաև այն անդամները, որոնք հետաքրքրված են գաղափարով, բայց կցանկանան ավելի լավ ծանոթանալ մանրամասներին մինչև իրենց ժամանկը տրամադրելը։     

 

Ծրագրի իրականացման փուլերն են՝

  1. Հայտ 

  2. Խմբի ձևավորման փուլ 

  3. Բիզնես ծրագրի ստեղծման փուլ

  4. Նախագիծը ՍԱՍՏԻԿ-ին Ներկայացում

Հայտ

Գաղափարի հեղինակը հայտ է ներկացնում ՍԱՍՏԻԿ-ին՝ տալով գաղափարի հակիրճ ներկայացումը և տեսագրված նկարագրությունը, տես այստեղ։

 

Խմբի ձևավորման փուլ

Այս փուլում գաղափարի մասին ինֆորմացիան կտեղադրվի Slack-ում, #sastic-ideas-incubator ալիքում (նայև ապագայում կայքում), որտեղ ՍԱՍՏԻԿ-ի այն անդամները, ովքեր հետաքրքրված են մասնակցելու գաղափարի իրականացմանը, կարող են գրանցվել Գաղափարի Իրականացման Խմբում։ Այս խումբը՝ գաղափարի հեղինակի հետ համատեղ, կաշխատի գաղափարի զարգացման և բիզնես ծրագրի ստեղծման վրա։ Մինչև խմբին անդամակցվելը` ՍԱՍՏԻԿ-ի անդամները կարող են կապ հաստատել գաղափարի հեղինակի հետ անհրաժեշտ պարզաբանումների համար։

 

ՍԱՍՏԻԿ-ի անդամների կողմից գաղափարի նկատմամբ հետաքրքրության և այն իրականացնելու գործընթացին մասնակցելու, ինչպես նաև ֆինանասավորելու, ցանկության դեպքում՝ կստեղծվի Գաղափարի Իրականացման Խումբը։ Խումբը կաշխատի ինքնակառավարման սկզբունքով՝ կընտրի ղեկավար, կհամաձայնեցնի հանդիպումների պարբերականությունը, կորոշի հաղորդակցման միջոցները և այլն։ 



Բիզնես ծրագրի ստեղծման փուլ

Այս փուլի ընթացքում խումբը կաշխատի բիզնես ծրագրի ստաղծման վրա։ Պարբերաբար՝ 2—3 շաբաթը մեկ անգամ, խմբի ղեկավարը կհանդիպի ՍԱՍՏԻԿ-ի Նախագծերի Վերանայման Հանձնաժողովի հետ։ Այս հանդիպման ընթացքում կներկայացվի խմբի առաջխաղացման վիճակը։ Խնդիրների առկայության դեպքում կներգրավվեն լրացուցիչ ՍԱՍՏԻԿ-ի ռեսուրսներ։ Խմբերը, որոնք կցուցադրեն տեսանելի  առաջխաղացում՝ կստանան ՍԱՍՏԻԿ-ի Մարքետինգային և Բիզնես Զարգացման խմբերի աջակցությունը։ Առաջխաղացման բացակայության դեպքում խումբը կլուծարվի։



Նախագիծը ՍԱՍՏԻԿ-ին Ներկայացում

Բիզնես ծրագրի ստեղծումից հետո խումբը այն կներկայացնի ՍԱՍՏԻԿ-ին և անդամներին՝ ֆինանսական ներդրումներ ստանալու համար։ 

Ծրագրի տեխնիկական և բիզնես իրագործելիությունների ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում, ՍԱՍՏԻԿ-ը որոշում կկայացնի ծրագրի մեջ ֆինանսական ներդրումների կատարելու վերաբերյալ, ինչպես նայև կներկայացնի անդամներին և գործընկեր կազմակերպություններին հավելյալ ներդրումներ ստանալու համար։

 

Ակընկալում ենք բոլորիդ աջակցությունը։

 

Հարգանքներով,

Նախագծերի Վերանայման Հանձնաժող

 

RELATED NEWS

SASTIC Strengthens Commitment to Denovo Sciences’ Innovative Technologies

20 September 2024

Read More
Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More
General Update

14 August 2024

Read More
“Math Boy” Contest in Kapan

31 July 2024

Read More