SELECT TYPE AND APPLY

Հարգելի՛ բարեկամ,

SASTIC vLab-ը սահմանված արժեքով տեխնոլոգիական գործիքների (3D printers, laser cutters to CNC routers, microscopes և այլն) և նրանց ծրագրավորման ապահովման փաթեթ է:

SASTIC vLab-ի փաթեթին կարող են դիմել այն թիմերը կամ ընկերությունները, որոնք ունեն նմանատիպ սարքավորումների հետ աշխատելու որոշակի փորձ և կարող են ներկայացնել աշխատանքային պլան առ այն, թե ինչ նպատակներով պետք է օգտագործեն vLab-ը, այդ թվում՝ ինժեներական լաբորատորիաների սաները, որոնք մտադիր են իրենց ձեռք բերած գիտելիքները օգտագործել նոր արտադրանք կամ ծառայություն ստեղծելու համար և որոնք ավելի արհեստավարժ գործիքների կարիք ունեն։ Փաթեթի կազմը ներկայացնում է դիմող թիմը։

Փաթեթը տրամադրվում է վարձակալության պայմանագրով, պայմանագրում նշված ժամկետով։

SASTIC-ի շահառուները՝ պատերազմի վետերանները, ունեն փաթեթը ստանալու առավելություն։

Փաթեթը ձեռք բերելու հիմնական պայմաններն են՝

Հաստատված թիմ (թիմի ներկայացուցիչ) կամ նորաստեղծ ընկերություն։
Գործունեության համար նախատեսված տարածք, որտեղ փաթեթի գործիքները կարող են տեղադրվել և անվտանգ օգտագործվել։
Նախագծի հաստատված աշխատանքային պլան, այսինքն ինչպես է պլանավորվում օգտագործել SASTIC vLab-ը, որոնք են ակընկալվող արդյունքները, սարքերի սպասարկման, վերանորոգման, անհրաժեշտ նյութերի ձեռք բերման կարգը։
Թիմերը և/կամ նորաստեղծ ընկերությունները, որոնք օգտագործելով vLab-ը կարող են ստեղծել նոր արտադրանք կամ ծառայություն և պատրաստ կլինեն արդյունքները ներկայացնել SASTIC-ին և ձևավորել համատեղ կոմերցիոն նախագիծ, կարող են ստնալ SASTIC vLab-ի ձեռք բերման արտոնություններ։

Համատեղ հաջողված կոմերցիոն գործունեություն ձևավորման դեպքում, ի հավելում այլ ներդրումների, SASTIC vLab-ը ամբողջովին կարող է փոխանցվել թիմին/ընկերությանը, որպես ներդրման մաս։

Հետաքրքրված թիմերը և/կամ ընկերությունները կարող են դիմել ՍԱՍՏԻԿ-ին հետևյալ հղմամբ՝ Apply to SASTIC:

Apply