Skip to content

Funded companies

Technological Education Foundation (TEF)

Talent should not be limited by geography or financial circumstances. That belief is behind our new partnership with the Technological Education Foundation (TEF) through its 100 ML Futures program.

SASTIC is funding five full scholarships for the 10-month Machine Learning Engineering program at Armenian Code Academy. TEF will match our contribution by funding five additional scholarships, bringing the total to 10 fully funded opportunities. The initiative is designed to help talented individuals from Armenia’s regions, war veterans, and people displaced from Artsakh access advanced technology education and take their next professional steps.

But we see this as more than a scholarship. Through SASTIC Student Community, participants will also have opportunities to connect with experienced professionals, seek mentorship, and become part of a community committed to advancing science and technology in Armenia.

We want to help build an environment where people can develop their skills, turn knowledge into ideas, and eventually contribute to Armenia’s growing technology ecosystem.

Խթանելով տաղանդներ

Տաղանդի զարգացման հնարավորությունները չպետք է կախված լինեն մարդու բնակության վայրից կամ ֆինանսական հնարավորություններից։ Հենց այս գաղափարն է մեզ միավորում Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ՝ «100 ML Futures» ծրագրի շրջանակում։

ՍԱՍՏԻԿ-ը ֆինանսավորում է 5 ամբողջական կրթաթոշակ՝ Armenian Code Academy-ում Machine Learning Engineering-ի 10-ամսյա ծրագրին մասնակցելու համար։ TEF-ը ևս 5 կրթաթոշակ կֆինանսավորի՝ մեր ներդրմանը համարժեք աջակցություն տրամադրելով։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, 10 մասնակից հնարավորություն կունենա սովորելու առանց ուսման վարձ վճարելու։

Ծրագրի նպատակն է առաջադեմ տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի դարձնել ՀՀ մարզերի բնակիչների, պատերազմի մասնակիցների և Արցախից տեղահանված անձանց համար՝ օգնելով նրանց զարգացնել մասնագիտական հմտություններն ու նոր հնարավորություններ գտնել տեխնոլոգիական ոլորտում։

Մենք ցանկանում ենք նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ մարդիկ կարող են զարգացնել իրենց կարողությունները, գիտելիքը վերածել գաղափարների, իսկ գաղափարները՝ լուծումների, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Համատեղ ջանքերով հնարավոր է ավելին անել։ Երբ միավորվում ենք Հայաստանի ներուժին հավատալու շուրջ, այդ հավատը վերածվում է իրական հնարավորությունների՝ մարդկանց աճի և երկրի առաջընթացի համար։

 

tef.am

This project exists because 100 members fund it.

Back to all projects