Skip to content

19 September 2026

SASTIC Signs Grant Agreement with Armenian Robotics Alliance to Support RoboChallenge 2026

September 2026

SASTIC has signed a grant agreement with the Armenian Robotics Alliance (ARA) to support four Armenian teams preparing to participate in RoboChallenge 2026, an international robotics competition.

The project brings together four teams, 12 young engineers, and 10 robots. For the students and young developers involved, the competition is an opportunity to take what they have learned in classrooms and labs and put it into practice under real competitive conditions.

Originating from the PhysMath School, ARA has developed into an engineering hub that brings together researchers, developers, and students around robotics, technical development, and knowledge sharing.

For SASTIC, this partnership is about supporting more than a competition. International robotics competitions create a space where young engineers have to design, build, test, solve problems, work as teams, and learn from others. These are practical experiences that complement formal STEM education and help young people develop into capable engineers.

The collaboration also reflects a broader goal shared by SASTIC and ARA: connecting strong STEM foundations with opportunities to build and test advanced technologies.

By supporting young robotics teams at this stage, SASTIC and ARA are contributing to the development of Armenia’s technical infrastructure and helping expand the country’s pool of high-tech talent.

Four teams. Twelve young engineers. Ten robots. One opportunity to take Armenian engineering to an international stage.

SASTIC is proud to support ARA and the teams representing Armenia at RoboChallenge 2026, and we look forward to following their progress.

SASTIC-ը աջակցում է Հայաստանի ռոբոտաշինության դաշինքին՝ RoboChallenge 2026-ին մասնակցելու համար

SASTIC-ը դրամաշնորհային համաձայնագիր է կնքել Հայաստանի ռոբոտաշինության դաշինքի (ARA) հետ՝ RoboChallenge 2026 միջազգային ռոբոտաշինության մրցույթին մասնակցող հայկական թիմերին աջակցելու համար։

Այս տարվա ծրագրում ներգրավված են չորս թիմ, 12 երիտասարդ ինժեներ և 10 ռոբոտ։ Թիմերի համար մրցույթը ոչ միայն իրենց գիտելիքները միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն է, այլև իրական պայմաններում նախագծելու, կառուցելու, փորձարկելու և կատարելագործելու արժեքավոր փորձ։

Ֆիզիկամաթեմատիկական դպրոցից ձևավորված Հայաստանի ռոբոտաշինության դաշինքը տարիների ընթացքում վերածվել է ինժեներական հարթակի, որը միավորում է հետազոտողների, ծրագրավորողների, ինժեներների և ուսանողների՝ ռոբոտաշինության զարգացման և գիտելիքի փոխանակման շուրջ։

SASTIC-ի համար այս համագործակցությունը միայն մրցույթին մասնակցության աջակցություն չէ։ Ռոբոտաշինության միջազգային մրցույթները երիտասարդներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքը վերածելու գործնական աշխատանքի՝ նախագծել և կառուցել իրական համակարգեր, լուծել ինժեներական խնդիրներ, աշխատել թիմով և սովորել այլ մասնակիցների փորձից։

Այս համագործակցությունը նաև համահունչ է SASTIC-ի ավելի լայն նպատակին՝ կապ ստեղծել ուժեղ STEM կրթության և տեխնոլոգիաներ ստեղծելու ու փորձարկելու իրական հնարավորությունների միջև։

Երիտասարդ ռոբոտաշինության թիմերին այս փուլում աջակցելով՝ SASTIC-ն ու ARA-ն նպաստում են Հայաստանում ինժեներական կարողությունների զարգացմանը, տեխնոլոգիական միջավայրի ամրապնդմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նոր մասնագետների ձևավորմանը։

Չորս թիմ։ 12 երիտասարդ ինժեներ։ 10 ռոբոտ։ Եվ հնարավորություն՝ հայկական ինժեներական ներուժը ներկայացնելու միջազգային հարթակում։

SASTIC-ը ուրախ է աջակցել ARA-ին և RoboChallenge 2026-ին Հայաստանը ներկայացնող թիմերին և շարունակելու հետևել նրանց առաջընթացին։

Work like this happens because members fund it.