Skip to content

Education & labs

Armenian Robotics Alliance – RoboChallenge 2026

SASTIC has signed a grant agreement with the Armenian Robotics Alliance (ARA) to support Armenian teams participating in RoboChallenge 2026, an international robotics competition.

The project brings together four teams, 12 young engineers, and 10 robots, giving students and young robotics developers the opportunity to test their engineering skills in an international competitive environment.

Originating from the PhysMath School, the Armenian Robotics Alliance has grown into an engineering hub that brings together researchers, developers, and students working to advance robotics and create opportunities for knowledge sharing.

Through this partnership, SASTIC is supporting a pathway that connects foundational STEM education with advanced robotics and international competition. Beyond the competition itself, the project contributes to developing practical engineering skills, strengthening collaboration among young specialists, and expanding Armenia’s technical talent pool.

What the grant supports
The SASTIC grant contributes to the teams’ preparation and participation in RoboChallenge 2026, helping young engineers gain experience in:

  • Robotics design and development
  • Engineering problem-solving
  • Team-based technical work
  • Testing and improving robotic systems
  • International competition and knowledge exchange

Why it matters
Building a strong robotics ecosystem requires more than individual projects. It requires a continuous path from STEM education to hands-on engineering, research, and international exposure.

Through its work with ARA, SASTIC is supporting that pathway and contributing to the development of the technical infrastructure and high-tech talent Armenia needs for the future.

Հայաստանի ռոբոտաշինության դաշինք – RoboChallenge 2026
SASTIC-ը դրամաշնորհային համաձայնագիր է կնքել Հայաստանի ռոբոտաշինության դաշինքի հետ՝ RoboChallenge 2026 միջազգային ռոբոտաշինության մրցույթին մասնակցող հայկական թիմերին աջակցելու նպատակով։

Ծրագրի շրջանակում ներգրավված են չորս թիմ, 12 երիտասարդ ինժեներ և 10 ռոբոտ։ Մրցույթը նրանց հնարավորություն է տալիս գործնականում կիրառել իրենց ինժեներական գիտելիքներն ու հմտությունները և փորձարկել դրանք միջազգային մրցակցային միջավայրում։

Ֆիզիկամաթեմատիկական դպրոցից ձևավորված Հայաստանի ռոբոտաշինության դաշինքն այսօր միավորում է հետազոտողների, ծրագրավորողների, ինժեներների և ուսանողների՝ ռոբոտաշինության զարգացումը, տեխնիկական համագործակցությունն ու գիտելիքի փոխանակումը խթանելու շուրջ։

Այս համագործակցությամբ SASTIC-ը նպաստում է այն ճանապարհի ձևավորմանը, որը հիմնական STEM կրթությունը կապում է կիրառական ինժեներական աշխատանքի, առաջադեմ ռոբոտաշինության և միջազգային մրցակցության հետ։ Մրցույթից բացի, ծրագիրը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս զարգացնելու գործնական ինժեներական հմտությունները, աշխատելու թիմերով և ընդլայնելու իրենց մասնագիտական փորձը։

Ինչին է ուղղվում դրամաշնորհը
SASTIC-ի աջակցությունն ուղղված է թիմերի՝ RoboChallenge 2026-ին նախապատրաստմանն ու մասնակցությանը՝ հնարավորություն տալով երիտասարդ ինժեներներին զարգացնելու և կիրառելու իրենց հմտությունները հետևյալ ուղղություններով․

  • Ռոբոտների նախագծում և մշակում
  • Ինժեներական խնդիրների լուծում
  • Թիմային տեխնիկական աշխատանք
  • Ռոբոտային համակարգերի փորձարկում և կատարելագործում
  • Միջազգային մրցակցություն և փորձի փոխանակում

Ինչու է սա կարևոր
Ուժեղ ռոբոտաշինության էկոհամակարգի ձևավորումը պահանջում է ոչ միայն առանձին նախագծեր, այլև շարունակական ճանապարհ՝ STEM կրթությունից դեպի գործնական ինժեներական աշխատանք, հետազոտություն և միջազգային փորձ։

ARA-ի հետ համագործակցության միջոցով SASTIC-ը աջակցում է այդ ճանապարհի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կարողությունների ընդլայնմանը։

armenianroboticsalliance.am

This project exists because 103 members fund it.

Back to all projects