Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն
Հարգելի՛ համախոհներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք «ՄՏՔԻ ԶԱՐԿ» հասարակական կազմակերպության հետ` ծրագրի շահառուները կազմակերպությունում հիմնարար կրթություն անցած պատերազմի մասնակից ուսանողներ են:
Ծրագրի ընթացքում ուսանողները կաշխատեն ոլորտի ինչպես միջազգային, այնպես էլ տեղի լավագույն փորձագետների հսկողության ներքո՝ ստանալով գիտելիքներ և փորձ, որոնք արժեքավոր կլինեն աշխատաշուկայում մրցունակ լինելու, ինչպես նաև նոր գաղափարներ և մոտեցումներ գեներացնելու համար:
Ուսնակության ծրագրի թեմաներն են՝
- Հետագծի վիզուալ հետևում,
- Գետնի վրա փոփոխության հայտնաբերում (փոքր օբյեկտներ):
Անհրաժեշտ տվյալներն հավաքագրվել և տրամադրվել են Գյումրիի FlyLab-ի կողմից:
Ծրագրի տևողությունը՝ երեք ամիս:
Հետևեք մեզ ու կիմանաք ավելին ծրագրի և մենթորների մասին: