31 May 2022
Հարգելի՛ համախոհներ,
Ստորև ծանոթացեք նախորդ շաբաթների թարմացումներին և նորություններին․
Ուրախ ենք տեղեկացնել, որ 501(c)(3) կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՍԱՍՏԻԿ-ի հայտը հաստատվել է ԱՄՆ հարկային ծառայության կողմից:
-
Հաստատված նախագծեր՝
-
Prototype of Future. ՍԱՍՏԻԿ և ՊրոտոԼաբ ընկերությունների միջև պայմանագիրն երկուստեք ստորագրված է: ՍԱՍՏԻԿ vLab փաթեթի շրջանակում հատկացվելիք Palette-3-Pro սարքի գնումն արված է և այն արդեն ՀՀ ճանապարհին է: Մաքսազերծման գործընթացն ավարտելուց հետո սարքը կտրամադրվի ՊրոտոԼաբ թիմին:
-
SASTIC AI Intenrship. Ծրագրի մեկնարկը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված ծրագրին մասնակից շահառուների աշխատանք գտնելու փաստով: Այժմ կատարվում է նոր շահառուների հավաքագրում:
-
Ընթացիկ աշխատանքները՝
-
ՍԱՍՏԻԿ-ի նախագծերի վերանայման հանձնաժողովը սկսել է նոր հայտերի վերանայման գործընթացը: Նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։ Դիմել այստեղ՝ http://localhost/sastic/apply-to-sastic/: Խնդրում ենք տարածել։
-
Impact Hub Yerevan կազմակերպության հետ սույն թվականի ապրիլի 22-ին կայացել է հանդիպում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել թիրախային ուղղվածությամբ աշխաժողովների մասին տեղեկացնել ՍԱՍՏԻԿ-ին, ինչպես նաև՝ ՍԱՍՏԻԿ-ի մասին տեղեկատվությունը տարածել Impact Hub Yerevan-ի համայնքի ներսում:
-
Մայիսի 7-ին կայացել է ՍԱՍՏԻԿ-ի ընդհանուր ժողովը, ձայնագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://localhost/sastic/13-may-2022/:
-
FAST հիմնադրամի հետ սույն թվականի մայիսի 12-ին կայացել է հանդիպում: Հանդիպման օրակարգային հարցերն էին ՀՀ-ում արհեստական բանականության կրթական ծրագրի մշակումը և գիտական ստարտափերի ինկուբացիան ու ֆինանսավորումը: Համագործակցության շուրջ քննարկումները շարունակվում են: Մանրամասները՝ հաջորդիվ:
-
Սույն թվականի մայիսի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Մանրամասներն ապագա թարմացումներում:
-
Մարքեթինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ ՍԱՍՏԻԿ-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։
-
Հունիսի 3-ին հանդիպում է նախատեսված լրագրողի հետ, ով ՍԱՍՏԻԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կպատրաստի Հայաստանին վերաբերող մասնագիտական կոնտենտ:
-
Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/:
-
ՍԱՍՏԻԿ-ի անդամները ներքին ֆինանսական նոր հաշվետվությանը կարող են ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://localhost/sastic/internal-financial-reports/:
-