Apply to SASTIC research and innovation funding

Հարգելի՛ բարեկամ,


Դիմե’լ

    Ծրագրին կարող են մասնակցել այն անհատները և ընկերությունները, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը, ծառայության գաղափարը, նախատիպը կամ շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող արտադրանքը միտված է նոր արժեքի ստեղծմանը և մեր հանրության արդիական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ծրագրի իրականացման փուլերն են՝

  1. Հայտ 
  2. Նախագծի ընտրություն 
  3. Տեխնիկական իրագործելիության ստուգում 
  4. Բիզնեսի իրագործելիության ստուգում
  5. Բանակցություններ և պայմանագրերի կնքում
  6. Նախագծի իրագործում/մերժում

Հայտ

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ և լրացնել հարցաթերթիկը։

Դիմորդները ցանկության կամ անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։ 

Հարցաթերթիկի վերաբերյալ հարցերի և օգնության համար կարող եք դիմել՝   

✉  info@sastic.org 

Նախագծի ընտրություն 

Այս փուլի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված հայտը կգնահատվի աշխատանքային խմբի կողմից նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա: Կախված չափորոշիչների արդյունքներից աշխատանքային խումբը կընդունի որոշում դիմորդների հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։ Այս դիմորդները հրավեր կստանան հանդիպելու ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հետ և ներկայացնելու նախագիծը։

Տեխնիկական իրագործելիության ստուգում

Այս փուլի ընթացքում դիմորդները կհանդիպեն ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հետ։ Հանդիպումը կտևի 90 րոպե։ Հանդիպման ընթացքում դիմորդները բանավոր կներկայացնեն նախագիծը, որին կտրամադրվի 10-25 րոպե։ Այնուհետև դիմորդները հնարավորություն կունենան պատասխանելու ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի հարցերին։ Նախագծի ներկայացման ժամանակ հիմնադիրների մասնակցությունն անհրաժեշտ է։ Մինչ հաջորդ փուլին անցնելը աշխատանք կտարվի նախագծի տեխնիկական իրագործման մանրամասները պարզաբանելու համար։ Դիմորդները մշտական աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։ Տեխնիկական իրագործելիության ստուգման փուլի վերջում որոշում կկայացվի նախագիծը հաջորդ փուլ անցնելու վերաբերյալ։

Բիզնեսի իրագործելիության ստուգում 

Այս փուլի ընթացքում ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խումբը կուսումնասիրի  դիմորդների ներկայացրած նախագծի իրատեսական իրագործումը կախված բյուջեից, ժամկետներից, թիմից։ Այս փուլում դիմորդները պարտավոր են ներկայացնել ընկերության իրավաբանական և ֆինանսական փաստաթղթերը։ Դիմորդները՝ ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչի աջակցությամբ, կպատրաստեն նախագծի բիզնես ծրագիրը։ Այս փուլում ևս դիմորդները մշտական աջակցություն կստանան ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խմբի ներկայացուցչից։ Բիզնեսի իրագործելիության ստուգման փուլի վերջում որոշում կկայացվի նախագիծը հաջորդ փուլ անցնելու վերաբերյալ։

Բանակցություններ և պայմանագրերի կնքում

Այս փուլում ՍԱՍՏԻԿ-ի աշխատանքային խումբը կաշխատի դիմորդների հետ իրավաբանական և ֆինանսական հարցերի լուծման և պայմանագրերի կնքման ուղղությամբ։

Նախագծի իրագործում/մերժում 

Այս փուլում ՍԱՍՏԻԿ-ը դիմորդի հետ կաշխատի նախագծի իրագործման փուլի վրա կամ կտեղեկացնի դիմորդին նախագծի մերժման որոշման մասին։


Դիմե’լ