6 Sep 2021
Սիրելի՛ ընկերներ,
Նախորդ շաբաթների թարմացումը և նորությունները․
- Նախագծերի վերանայման հանձնաժողովը (Project Review Committee) սկսում է նոր նախագծերի ընդունման հաջորդ փուլը։ Թիմերին և ընկերություններին հրավիրում ենք համագործակցության, մանրամասները հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/apply-to-sastic/
- Պրոյեկտների կառավարման դասընթացը ավարտվեց։ Ունենք ութ շրջանավարտ, որոնք մեր շահառուներն են, և որոնց կհանձնվեն ավարտական վկայականներ։ Մյուս փուլում, հնարավորության առկայության դեպքում, լավագույններին կհրավիրենք մասնակցելու պրոյեկտների կառավարման պրակտիկ փուլին։ Մեծ շնորհակալություն կազմակերպիչներ Լիլիթ Սիմոնյանին, Աննա Գալստյանին, Մելանյա Սիմոնյանին և դասընթացավարներ Արուս Պողոսյանին ու Սիփան Արևշատյանին։ Դասընթացը կազմակերպվել ու վարվել է այս թիմի անհատական ջանքերով։
- Քննարկվել է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի ներկայացրած նախագիծը՝ «Էլեկտրոնային լիտոգրաֆիայի գերճշգրիտ սարքավորում»։ Համաձայնություն է տրվել՝
- ԱԱԳԼ-ի գիտական խմբին աջակցություն և խորհրդատվություն տրամադրել՝ ներգրավելով համապատասխան ոլորտներից «ՍԱՍՏԻԿ»-ի մասնագետներին,
- թեմատիկ հետազոտությունների և իրականացման գործընթացների ֆինանսավորման և վերահսկողության,
- ստացված արդյունքի առևտրայնացման։
- Ցավոք սրտի AIP-Tech-ի թիմերին ներկայացված համագործակցության առաջարկը հետագա ընթացք չի ստացել։
- Հանդիպումներ, քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև մի շարք կազմակերպությունների և պետական մարմինների հետ՝
- ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ քննարկվել է գիտական քաղաքականությունը և գիտության ֆինանսավորման ընթացակարգերը։ Նախնական պայմանավարվածություն է ձեռք բերվել թեմատիկ գիտական հետազոտություններում համագործակցել և ըստ հնարավորության ներգրավվել SASTIC-ին որպես համաֆինանսավորող։
- ISTC-ում կայացավ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում կազմակերպած թվով երկրորդ կոնֆերանսը՝ այս անգամ նվիրված տեխնոլոգիաներին և նորարարությանը, որում ներկայացվեց SASTIC-ը և նրա տեսլականը։ Մանրամասները այստեղ։
- Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում, այդ թվում նաև ՀԱՊՀ ռեկտոր պրն Գոռ Վարդանյանի հետ, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն պրն Արթուր Զապրոսյանի հետ, լաբորատորիաների ղեկավարների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, անհրաժեշտության դեպքում համագործակցել ՀԱՊՀ-ի հետ անհրաժեշտ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար։
- Հանդիպում է կայացել, Լուսինե Նալբանդյանի հետ, «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ի նախագահի հետ։ Քննարկվել են արդիական գյուղատնտեսական խնդիրները Հայաստանում և հնարավոր պրոյեկտները, որոնցում SASTIC-ը կարող է ներգրավվել։
- AI/ML և Agriculture աշխատանքային թիմերում ընթանում են ակտիվ քննարկումներ և հանդիպումներ։
- Մարկետինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ SASTIC-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։
- Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/ :
- SASTIC-ի անդամները ներքին ֆինանսական հաշվետվությանը կարող են ծանոթանալ՝ http://localhost/sastic/internal-financial-reports/ հասցեով։