12 Jul 2021
Սիրելի՛ ընկերներ,
Նախորդ շաբաթների թարմացումը․
-
Մարկետինգային թիմի կորիզն արդեն ձևավորվել է, թիմում ներգրավվել են՝ Marketing Manager (New York), Market Entry Specialist (San Diego), Marketing Manager (Montreal) և մի շարք այլ մասնագետներ։ Առաջին հանդիպումը կայացել է, պլանավորվում են պարբերական հանդիպումներ և աշխատանքներ այս ուղղությամբ։ Ովքեր ուզում են միանալ այս թիմի աշխատանքին, խնդրում ենք գրել։
-
Կայացել է AI/ML մենթորների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը (գրեք կամ թարմացրեք Ձեր էջը և միացե’ք թիմին, եթե ցանկություն ունեք աջակցելու աշխատանքներին)։ Քննարկվել են տնտեսության մի շարք ոլորտներ, որոնցում արդիական է կիրառել AI/ML գործիքակազմը։ Ոլորտների հստակեցումից հետո պլանավորվում է՝
-
գտնել գործընկեր ընկերություններ, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ,
-
կազմակերպել համապատասխան թրեյնինգներ շահառուների հետ,
-
սկսել ինթերնշիփ ծրագիր մենթորի հետ՝ նպատակ ունենալով լուծել հաստատված խնդիրներից մեկը կամ մի քանիսը,
-
հաջողության դեպքում դիմել SASTIC-ի ֆինանսավորմանը և ստեղծել ընկերություններ:
-
- Այն ընկերությունները, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել իրենց բիզնեսը, հրավիրվում են SASTIC-ի կողմից խորհրդակցության և համատեղ գործունեության։ Դիմեք այստեղ՝ http://localhost/sastic/ai-ml-technology-applications/
-
Այսուհետ SASTIC-ի անդամները հնարավորություն ունեն հետևելու կազմակերպության ներքին ֆինանսական հաշվետվություններին իրենց էջով՝ http://localhost/sastic/internal-financial-reports/
-
Նախատեսվում է SASTIC-ի անդամների հանդիպում Երևանում հուլիսի 24-ին։ Մանրամասները կներկայացվեն շուտով։
-
Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են հասկանալու համար ներդրումների հնարավոր տարբերակները և ձևերը։ ՀՀ օրենսդրությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրման մեխանիզմները հասկանալու համար Business Development Committee-ն ուսումնասիրում և կազմակերպում է հանդիպումներ։
-
SASTIC-ի առաջխաղացմանը նպաստելու համար ստեղծվում է նաև “SASTIC-ի դեսպանի” (SASTIC ambassador) պաշտոնը։ Գրանցվեք այստեղ՝ http://localhost/sastic/become-an-ambassador/ ։
-
Պրոյեկտների կառավարման դասընթացը շարունակվում է։
-
Օպերացիոն տնօրենի հաստիքի համար դիմեք info@sastic.org , մանրամասները՝ http://localhost/sastic/director-of-operations/ :
-
Անդամակցությունը շարունակվում է: Անդամակիցների թիվը անցավ 140-ը։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/ :