27 June 2021

27 June 2021

27 June 2021

Սիրելի՛ ընկերներ,

Նախորդ շաբաթների թարմացումը․ 

  •  Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են հասկանալու համար ներդրումների հնարավոր տարբերակները և ձևերը։ ՀՀ օրենսդրությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրման մեխանիզմները հասկանալու համար Business Development Committee-ն ուսումնասիրում և կազմակերպում է հանդիպումներ։
  • Գլխավոր հանդիպումից հետո որոշվեց, որ անհրաժեշտ է մարկետինգային թիմի ձևավորում, որը կօգնի SASTIC-ի առաջխաղացմանը և հետագայում նաև ձևավորվող ընկերությունների մարկետինգային խորհրդատվությանը։ Արդեն որոշակի թվով պրոֆեսիոնալներ արձագանքել են, խնդրում ենք գրել, եթե ցանկություն ունեք միանալու այս աշխատանքներին։
  • SASTIC-ի առաջխաղացմանը նպաստելու համար ստեղծվում է նաև “SASTIC-ի դեսպանի” (SASTIC ambassador) պաշտոնը։ Դեսպանները որոշակի պատրաստվածություն անցնելուց հետո, կկարողանան ներկայացնել SASTIC-ը իրենց համայնքներում, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպություններում, կոնֆերանսներում, ֆորումներում և այլն։ Հատկապես այն աջակիցներին, ովքեր ունեն մեծ network, խնդրում ենք անպայման միանալ այս հոսքին։ Գրե՛ք info@sastic.org -ին։
  • Հայաստանում կայացավ հանդիպում AI/ML առաջատար ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ (Krisp, YerevanNN, FAST): Լսվեց նրանց կարծիքը կրթական ծրագրերի և AI/ML ոլորտում զարգացման ուղիների հետ կապված։ Հանդիպմանը հաջորդեց AI/ML մենթորների խմբի հանդիպումը, որը, հաշվի առնելով վերը նշված կարծիքները, կսկսի այս ոլորտում SASTIC-ի առաջնահերթությունների և գործունեության պլանի մշակումը և իրականացումը։
  • Պրոյեկտների կառավարման դասընթացը շարունակվում է, մեծ շնորհակալություն Օպերացիոն թիմին այս դժվար աշխատանքը առաջ տանելու համար։ Դասընթացը վարում է Արուս Պողոսյանը։
  • Օպերացիոն տնօրենի հաստիքի համար դիմեք info@sastic.org , մանրամասները՝ http://localhost/sastic/director-of-operations/ 

Անդամակցությունը շարունակվում է: Անդամակիցների թիվը անցավ 130-ը։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/։ Կարևոր է ցանկացած մարդ, և՛ իր գիտելիքներով, և՛ կարողություններով։ Այս շաբաթ զրուցե՛ք Ձեր ընկերների հետ, պատմեք մեր ընդհանուր գործի մասին, ոգևորեք միանալ, մեր բանաձևը 1+1>2,  միավորվելով մեր հնարավորությունները անսահման են դառնում։

RELATED NEWS

SASTIC Launches Pilot Program to Build a Vision-Language Model for Aerial Robotics

20 May 2025

Read More
SASTIC Invests in QaylTech

16 February 2025

Read More
SASTIC Strengthens Commitment to Denovo Sciences’ Innovative Technologies

20 September 2024

Read More
Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More