28 March 2021
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Աշխատանքային խմբերի ձևավորում
Ձևավորվել է Նախագծերի Կառավարման թիմը, և հաստատվել են թիմի առաջնային խնդիրները (objectives).
- Ստեղծել Նախագծերի Կառավարման ուսումնական նյութեր/Create Project Management learning materials,
- Կազմակերպել դասընթացներ ընտրված շահառուների հետ՝ բաղկացած 10X3 մարդուց/Organize trainings with selected candidates from beneficiaries 10×3 people,
- Կազմակերպել գործնական ծրագրեր Նախագծերի Կառավարման համար և կիսել դրանց լավագույն փորձը պրակտիկանտների և թիմի հետ/Organize internship programs for project management and share best practises with inters and team,
- Սահմանել և կիրառել SASTIC-ի Նախագծերի Կառավարման մեթոդը և գործիքները/Define and deploy SASTIC project management framework and Project Management tools:
Ովքեր Նախագծերի Կառավարման/Project Management փորձ ունեն և ցանկանում են միանալ աշխատանքային թիմին, խնդրում ենք գրել։
Մյուս աշխատանքային խմբերի ձևավորումը շարունակվում է։
Պրոյեկտների ընթացքը
Պրոյեկտների հիմնական առաջնային վերանայումը շարունակվում է և գրեթե ավարտված է: Ընդունված բոլոր դիմումները կուսումնասիրվեն մինչև այս ամսվա վերջ և կգնահատվեն, մնացածները՝ հաջորդ փուլում։
Ընտրված պրոյեկտների հարցազրույցներում քննարկվող հարցաշարը և չափանիշները հստակեցված են։
Աշխատանքային խմբերի ձևավորմանը զուգընթաց հաջորդ շաբաթվանից բարձր գնահատական ստացած պրոյեկտների հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի։
Հաջորդ քայլերն են.
- Աշխատանքային խմբերի արդյունքների չափանիշների սահմանումը,
- Հարցազրույցների պլանավորում և նախնական հետազոտությունների անցկացում ըստ ռազմավարական ոլորտների:
Շահառուների գրանցումը
Շահառուների գրանցումը բաց է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/ : Ինչպես արդեն ասվել է, գրանցված շահառուներից կձևավորվեն խմբեր, որոնց համար կկազմակերպվեն Նախագծերի Կառավարման դասընթացներ։ Հաջողությամբ ավարտածները կներառվեն գործնական ծրագրերում՝ սովորելու ծրագրի կառավարման տեխնիկան և գործիքները, այնուհետև կմիանան SASTIC-ին՝ առաջիկա ծրագրերը ղեկավարելու համար: Այս պահին գրանցվել է մոտ 70 հոգի, որոնց հետ հանդիպումներ կկազմակերպվեն առաջիկայում։