6 Sep 2021

6 September 2021

6 Sep 2021

Սիրելի՛ ընկերներ,

Նախորդ շաբաթների թարմացումը և նորությունները․ 

 

  • Նախագծերի վերանայման հանձնաժողովը (Project Review Committee) սկսում է նոր նախագծերի ընդունման հաջորդ փուլը։ Թիմերին և ընկերություններին հրավիրում ենք համագործակցության, մանրամասները հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/apply-to-sastic/ 
  • Պրոյեկտների կառավարման դասընթացը ավարտվեց։ Ունենք ութ շրջանավարտ, որոնք մեր շահառուներն են, և որոնց կհանձնվեն ավարտական վկայականներ։ Մյուս փուլում, հնարավորության առկայության դեպքում, լավագույններին կհրավիրենք մասնակցելու պրոյեկտների կառավարման պրակտիկ փուլին։ Մեծ շնորհակալություն կազմակերպիչներ Լիլիթ Սիմոնյանին, Աննա Գալստյանին, Մելանյա Սիմոնյանին և դասընթացավարներ Արուս Պողոսյանին ու Սիփան Արևշատյանին։ Դասընթացը կազմակերպվել ու վարվել է այս թիմի անհատական ջանքերով։
  • Քննարկվել է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի ներկայացրած նախագիծը՝  «Էլեկտրոնային լիտոգրաֆիայի գերճշգրիտ սարքավորում»։ Համաձայնություն է տրվել՝ 
    • ԱԱԳԼ-ի գիտական խմբին աջակցություն և խորհրդատվություն տրամադրել՝ ներգրավելով համապատասխան ոլորտներից «ՍԱՍՏԻԿ»-ի մասնագետներին,
    • թեմատիկ հետազոտությունների և իրականացման գործընթացների ֆինանսավորման և վերահսկողության,
    • ստացված արդյունքի առևտրայնացման։
  • Ցավոք սրտի  AIP-Tech-ի թիմերին ներկայացված համագործակցության առաջարկը հետագա ընթացք չի ստացել։
  • Հանդիպումներ, քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև մի շարք կազմակերպությունների և պետական մարմինների հետ՝
    • ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ քննարկվել է գիտական քաղաքականությունը և գիտության ֆինանսավորման ընթացակարգերը։  Նախնական պայմանավարվածություն է ձեռք բերվել թեմատիկ գիտական հետազոտություններում համագործակցել և ըստ հնարավորության ներգրավվել SASTIC-ին որպես համաֆինանսավորող։
    • ISTC-ում կայացավ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում կազմակերպած թվով երկրորդ կոնֆերանսը՝ այս անգամ նվիրված տեխնոլոգիաներին և նորարարությանը, որում ներկայացվեց SASTIC-ը և նրա տեսլականը։ Մանրամասները այստեղ։
    • Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում, այդ թվում նաև ՀԱՊՀ ռեկտոր պրն Գոռ Վարդանյանի հետ, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն պրն Արթուր Զապրոսյանի հետ, լաբորատորիաների ղեկավարների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, անհրաժեշտության դեպքում համագործակցել ՀԱՊՀ-ի հետ անհրաժեշտ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար։
    • Հանդիպում է կայացել, Լուսինե Նալբանդյանի հետ, «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ի նախագահի հետ։ Քննարկվել են արդիական գյուղատնտեսական խնդիրները Հայաստանում և հնարավոր պրոյեկտները, որոնցում SASTIC-ը կարող է ներգրավվել։
  • AI/ML և Agriculture աշխատանքային թիմերում ընթանում են ակտիվ քննարկումներ և հանդիպումներ։
  • Մարկետինգային թիմը շարունակում է աշխատանքը՝ SASTIC-ի ապագա առաջխաղացման շեշտադրումով։
  • Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/
  • SASTIC-ի անդամները ներքին ֆինանսական հաշվետվությանը կարող են ծանոթանալ՝ http://localhost/sastic/internal-financial-reports/ հասցեով։

RELATED NEWS

SASTIC Launches Pilot Program to Build a Vision-Language Model for Aerial Robotics

20 May 2025

Read More
SASTIC Invests in QaylTech

16 February 2025

Read More
SASTIC Strengthens Commitment to Denovo Sciences’ Innovative Technologies

20 September 2024

Read More
Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More