May 31, 2021
| No Comments
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
- Հիմնական ժամանակը ծախսվել է ընթացիկ նախագծերի քննարկումների, դրանց հետ կապված մանրամասների ճշտման վրա։ Ձևավորվում է Business Development Committee-ն, որը հետագայում պետք է աշխատի բարձր վարկանիշ ունեցող պրոյեկտների հետ և օգնի հստակեցնել SASTIC-ի հետ համագործակցության ձևերն ու պայմանները։
- Հայաստանում անհրաժեշտ է ամբողջ կամ կես դրույքաչափով, ամբողջովին հեռակա Օպերացիոն Տնօրեն` https://sastic.org/director-of-operations/ : Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն info@sastic.org հասցեով։ Հաշմանդամություն ունեցող Հայրենիքի Պաշտպանները կամ նրանց ընտանիքի անդամները հավասար պայմաններում կունենան առաջնահերթություն։
- Ընդհանուր հանդիպումը նախատեսված է 2021 հունիսի 12:
- Նախագծերի հարցազրույցները շարունակվում են։
- Անդամակցությունը, իհարկե, բաց է այս հղումով՝ https://sastic.org/join-sastic/ ։
- Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ https://sastic.org/beneficiary-registration/ :