30 November, 2022

30 November 2022

30 November, 2022

Հարգելի՛ համախոհներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում նախորդ շաբաթների թարմացումները:
Ընթացիկ աշխատանքները

  • Շուրջ մեկ ամիս է ընթանում է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրը: Սույն թվականի դեկտեմբերի հինգին կայանալու է ծրագրի առաջին շնորհանդեսը: Ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Շնորհանդեսին հրավիրվելու են նաև ՍԱՍՏԻԿ-ի անդամները:
  • Նախագծերի վերանայման հանձնաժողովը շարունակում է ակտիվորեն համագործակցել հայկական ստարտափ համայնքի, ներդրումային և աքսելատոր կազմակերպությունների հետ` ստանալով և ուսումնասիրելով նոր նախագծեր: Նշված ընկերությունների հետ տեղի են ունենում տարբեր ֆորմատի հանդիպումներ, մշակվում և կնքվում՝ պայմանագրեր ու համագործակցության հուշագրեր: Ի հավելումն, հանձնաժողովը զուգահեռ իրականացնում է համապատասխան նախագծերի տեխնիկական վերանայում և անցկացնում՝ տեխնիկական իրագործելիության հարցազրույցներ:
  • Իր բուռն ընթացքի մեջ է ՍԱՍՏԻԿ-ի վերաբրենդավորման գործընթացը: Արդեն պատրաստ է ՍԱՍՏԻԿ-ի նոր լոգոն, դրա օգտագործման, գույների ու երանգների համադրման վերջնական ուղեցույցը: Ակտիվ աշատանքներ են տարվում վեբ կայքի արդիականացման մասով: Ակնկալում ենք այն հանրայնացնել տարեվերջին:
  • Հրապարակվել է ՍԱՍՏԻԿ vlab փաթեթի շրջանակներում ՊրոտոԼաբ թիմի և ՍԱՍՏԻԿ-ի համագործակցության մասին պատմող հոդված և տեսանյութ՝ SASTIC vLab to ProtoLab:

Ընթացիկ աշխատանքները

RELATED NEWS

From Space to Insight: SASTIC Backs Kartes Analytica’s Vision for Smarter Geospatial Data

1 April 2026

Read More
ՍԱՍՏԻԿ. Համայնք, նորարարություն, վստահություն

12 December 2025

Read More
SASTIC invests in ArmBionics to advance digital rehabilitation through HeroApp

12 November 2025

Read More
SASTIC Supports the Armenian Bioinformatics Institute to Launch a Bioinformatics Core Facility

13 October 2025

Read More