3 May 2021

Սիրելի՛ ընկերներ,

 

Այս շաբաթվա թարմացումը․ 

Ամենակարևոր նորությունն այն է, որ անդամակցության սկիզբը հաջողությամբ տրված է, մոտ 80 անդամ արդեն գրանցված է, որը մեր կազմակերպությանը արդեն իսկ կապահովվի ամսական մոտ 4 հազար USD մուտքեր։ Սա ֆանտաստիկ սկիզբ է, որը կարող է հիմք հանդիսանալ առաջին հայկական հասարակական կորպորացիայի ձևավորմանը։ Շնորհավորում ենք բոլորին: Այժմ պետք է տեմպը պահել և շարունակել  երեք ուղղություններով.

  1. Ովքեր դեռ չեն միացել, միացեք այստեղ՝ https://sastic.org/join-sastic/։  Սկիզբը գերազանց է, սակայն մենք դեռ  չենք հասել մինիմալ կրիտիկական կետին: Բայց, բարեբախտաբար, հասնելն էլ բարդ չէ՝ դարձե՛ք դեսպան և ղեկավարեք միավորման պրոցեսը։

  2. Ովքեր միացել են և պատրաստ են նաև տրամադրել մասնագիտական օգնություն, թարմացրեք Ձեր էջը՝ https://sastic.org/account/, ովքեր միայն աջակիցներ են՝ հպարտ եղեք. Ձեր հավատով և ներդրմամբ մեծ գործի հիմք ենք դնում։

  3. Նախագծեր, նախագծեր, նախագծեր  https://sastic.org/submit-idea-or-project/։ Մեզ նոր ու նոր նախագծեր են պետք, որոնք առաջին հերթին կներառեն հաշմանդամ երիտասարդներին կրթության և աշխատանքի մեջ, ինչպես նաև կընձեռեն նորարարական ընկերություններ ձևավորելու հնարավորություն։ 

 

Մնացածի մասին՝

  • Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների հետ, առաջին թրեյնինգի համար  “Project management” առաջին խումբը գրեթե ձևավոևված է։

  • Նախագծերի հետ կատարված հարցազրույցների հիման վրա նախանշվում են մի շարք ուղղություններ, որտեղ անհրաժեշտ կլինեն թրեյնինգներ և խմբերի ձևավորում, դրանք են՝ Business Administration/Development, Marketing and Sales, Accounting,  ինչպես նաև տեխնիկական՝  Python, Machine Learning, 3D Modeling, Cloud (AWS, Google, Azure) developer: Ովքեր պատրաստ են նմանատիպ թրեյնինգներ կազմակերպել, խնդրում ենք արձագանքել։

  • Նախագծերի հարցազրույցները շարունակվում են, անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ՝

    • Agriculture՝  smart farming, Bioenergy, Biogas Plant, Fodder System ecosystem,

    • Bitfactor, multipurpose and multisource image processing and transmitting platform,

    • Radius, 3d printer filament manufacturing,

Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ https://sastic.org/beneficiary-registration/ :