28 March 2023

28 March 2023

28 March 2023

Հարգելի՛ համախոհներ,

Ուրախ ենք Ձեզ հետ կիսվել վերջին թարմացումներով: 

Իր տրամաբանական ավարտին է հասել ՍԱՍՏԻԿ-ի կողմից ֆինանսավորվող «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» եռամսյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում համագործակցել ենք «Մտքի Զարկ» հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության արդյունքում պատերազմի մասնակից թվով տասնմեկ երիտասարդներ հնարավորություն ունեցան աշխատել միջազգային և տեղի լավագույն փորձագետների հետ:

Ծրագրի ավարտական ներկայացման ձայնագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

Հիանալի նորություն է, որ ուսնակների մեծ մասն արդեն աշխատում է, իսկ մյուսները ստացել են աշխատանքի հրավերներ: 

Ընթացիկ աշխատանքներ՝

  • Ներկայումս բանակցություններ են ընթանում ՍԱՍՏԻԿ-ի և Դենովո Սայենսիս ընկերության միջև կնքվելիք SAFE համաձայնագրի շուրջ: Ակնկալում ենք այն վերջնականացնել առաջիկայում: Այդ մասին կհայտնենք լրացուցիչ: 
  • Նախագծերի վերանայման հանձնաժողովը շարունակում է համագործակցել ներդրումային և աքսելերատոր կազմակերպությունների հետ: Այս համատեքստում նշենք, որ ՍԱՍՏԻԿ-ը համագրոծակցություն է հաստատել է AICA-ի հետ: Մեր համատեղ ջանքերն ուղղված կլինեն ՀՀ-ում նորար ստարտափեր բացահայտելուն և աջակցելուն: 

Ի հավելումն, հանձնաժողովը զուգահեռ իրականացնում է ընտրված նախագծերի տեխնիկական իրագործելիության հարցազրույցներ: 

  • Ավարտին է մոտենում նաև ՍԱՍՏԻԿ-ի վերաբրենդավորման գործընթացը, որի հիմնական պատասխանատուն Մարքետինգի հանձնաժողովն է: Հանրայնացվել է ՍԱՍՏԻԿ-ի արդիականացված վեբ կայքը: Վերջինիս ավարտուն տեսքի բերելու ուղղությամբ աշատանքները դեռ շարունակվում են:
  • Անդամների հարցերով հանձնաժողովը նորաստեղծ հանձնաժողով է, որը զբաղվում է ՍԱՍՏԻԿ-ի անդամների ներգրավվածությունը ընթացիկ աշխատանքներին մեծացնելու, ՍԱՍՏԻԿ-ի համայնքը ընդլայնելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կազմակերպելու գործերով: 

Հանձնաժողովն արդեն հասցրել է իր ողջույնի խոսքն հղել ՍԱՍՏԻԿ-ի անդամներին և խնդրել վերջիններիս թարմացնել իրենց օգտահաշիվները՝ տրամադրելով համապատասխան ցուցումներ: 

  • Ինկուբատոր հանձնաժողովը համագործակցում է ՍԱՍՏԻԿ համայնքի փորձագետների հետ կրթական ծրագրեր, իսկ նորարարական գաղափարներ ունեցող անդամներին՝ ներգրավելու պիլոտային ծրագրեր մշակելու մեջ: 

Հանձնաժողովը բուռն աշխատանքներ է տարել «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրն իրականացնելու առումով: 

Այժմ հանձնաժողովի անդամներն աշխատում են ուսնակությունն ամփոփող հոդվածի վրա, որը կկիսենք Ձեզ հետ պատրաստ լինելուն պես: 

  • ՍԱՍՏԻԿ-ը և reArmenia-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նախանշելով կազմակերպությունների միջև համագործության շրջանակը և սահմանելով գործակցության հիմնական ուղղությունները:

Օգտակար հղումներ՝ 

RELATED NEWS

Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More
Artsakh Displaced Individuals Thrive in SASTIC Scholarship Program

26 January 2024

Read More