28 Feb 2021

28 February 2021

28 Feb 2021

Սիրելի՛ ընկերներ,

Այս շաբաթվա թարմացումը․ 

Նախագծերի ներկայացման գործընթաց/Projects submissions process

– Ընդունվել է 70 պրոյեկտի գաղափար/առաջարկ, որոնք, համաձայն հայտարարված չափանիշների, ներկա պահին գտնվում են վերանայման փուլում։ Այս պահին նախնական գնահատումը կատարում է 21 տարբեր մասնագետներից կազմված խումբ (Projects review committee)։ Չնայած գործընթացը շարունակական է, սակայն առաջին փուլը կսահմանափակենք այս 70 պրոյեկտներով։ 

– Այս շաբաթ ձևավորվել է project/program management operation թիմը, որը կսկսի բարձր գնահատված պրոյեկտների խմբավորումը, կապերի հաստատումը, գնահատումը և նախնական ճանապարհային քարտեզի/roadmap ձևավորումը, որի արդյունքը կներկայացվի SASTIC-ի համայնքին։

– Որոնում ենք կառավարում (project/programs management) սովորել ցանկացող մեր շահառուներին (գրանցումը http://localhost/sastic/beneficiary-registration/ հասցեով)։ Նրանք օպերացիոն թիմի հմուտ մասնագետների հետ կմասնակցեն պրոյեկտների դասակարգման, պլանավորման աշխատանքներին, կսովորեն տիրապետել կառավարման գործիքների, պլանավորման, ռիսկերի գնահատման և այլ հմտությունների, կանցնեն որոշակի առցանց դասընթացներ։ Հաջողության դեպքում կանցնեն SASTIC-ում աշխատանքի՝ SASTIC-ի պրոյեկտները կառավարելու նպատակով։

Շահառուի գրանցման գործընթաց/Beneficiary registration process

Շահառուների գրանցումը նույնպես շարունակվում է հետևյալ հղումով՝

http://localhost/sastic/beneficiary-registration/ ։ Այս պահին մենք ակտիվորեն սկսում ենք կառավարման հետ կապված խմբի հավաքագրումը։ Մեր հայրենիքի բոլոր պաշտպաննե՛ր, պատերազմից տուժածնե՛ր, մարզերում ապրող երտասարդ տղանե՛ր և աղջիկնե՛ր, սա իրական հնարավորություն է  նախագծերի կառավարում/project managment սովորելու և գիտելիքները իրական պրոյեկտներում կիրառելու համար։ Միացե՛ք։ 

Կազմակերպության գրանցման գործընթաց/Registration process

Չնայած դեռ պաշտոնական պատասխան չկա՝ պետական ռեգիստրի առցանց հարթակում SASTIC-ը արդեն երևում է: Հուսանք՝ պատասխանը կլինի այս շաբաթ։ Մեծ շնորհակալություն Վարազդատ Ավետիսյանին և, հատկապես, Անի Ղարաջյանին այս ահռելի աշխատանքը կատարելու համար։ Առաջիկա շաբաթվա օրակարգում կլինի խորհրդի անդամների ձևավորումը։

SASTIC US։ Գրանցումը պրոցեսի մեջ է։ 

Chief Financial Officer-ի գործառույթը իր ուսերին է վերցրել Արմեն Պողոսյանը, ով հիանալի, կրթված և պատրաստված մասնագետ է՝ MBA, Harvard Business School; BSc, Economics, The London School of Economics and Political Science (LSE)։

RELATED NEWS

Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More
General Update

14 August 2024

Read More
“Math Boy” Contest in Kapan

31 July 2024

Read More
Special Gathering at NPUA 

30 July 2024

Read More