27 Dec 2020

27 December 2020

27 Dec 2020

Սիրելի՛ ընկերներ,

Այս շաբաթվա թարմացումը.

Ելնելով բոլոր քննարկումների և հնարավոր տարբերակների դիտարկումից, ներկայիս մեր ձեռք բերած հզորության ծավալից՝ որոշվեց գնալ շահույթ չհետապնդող (non-profit) կազմակերպության ձևավորման տարբերակով։ Կազմակերպությունը, լինելով շահույթ չհետապնդող (non-profit) հասարակական կազմակերպություն, իր անդամներին շահաբաժին չի վճարելու, սակայն այն իր նպատակները իրականցնելու համար լինելու է ինքնին շահույթ հետապնդող։

Ինչու՞ անդամակցել շահույթ չհետապնդող կազմակերպությանը՝

  • Հայաստանում  հետպատերազմյան հետևանքների վերականգնմանը, կրթության զարգացմանը, ռազմավարական գիտատեխնիկական հետազոտությունների և տեխնոլոգիաների մշակմանը, ենթակառուցվածքների և  ընկերությունների ձևավորմանն ու աջակցմանը յուրովի նպաստելու համար,
  • Ունենալու համար քվե, որով կորոշվի կազմակերպության գործունեության ապագան, նպատակները և պրոյեկտները, 
  • Աշխարհով մեկ սփռված պրոֆեսիոնալների ցանցին միանալու, կապեր հաստատելու և այդ կապերից օգտվելու համար,
  • SASTIC-ի ստեղծած ենթակառուցվածքներից, ֆինանսավորումից և  պրոֆեսիոնալ մասնագիտական ցանցից, ինչպես նաև ընկերությունների ցանցից նոր ընկերություններ ձևավորելու հնարավորություն ստանալու համար,
  • SASTIC-ի աջակցությամբ ստեղծվող ընկերություններում առաջինը անմիջական ներդրող դառնալու և ապագայում շահութաբաժին ստանալու հնարավորություն ունենալու համար: 

Ի տարբերություն նախորդում առաջարկված ներդրումային ֆոնդի տարբերակի, առայժմ SASTIC-ը իր վրա չի վերցնելու ֆոնդի կառավարչի ֆունկցիան, այսինքն ամեն մի անդամ անմիջականորեն ինքն է որոշելու, թե ստեղծվող ընկերություններում ինչպիսի ներդրում կատարի, ինչպիսի չափաբաժնով՝ հետևաբար ռիսկի հաշվարկի ֆունկցիան անցնում է անդամին։ Հետագայում, եթե նպատակահարմար լինի, և ծախսերը արդարացվեն, SASTIC-ը կկազմավորի առանձին ներդրումային ֆոնդ՝ իր կառավարիչով։

Կանոնդրության մշակման գործընթացը այս պահին ուժի մեջ է։

Հանդիպումներ են եղել նաև Հայաստանում և Սփյուռքում գործող մի շարք գիտնականների հետ, ներկայացվել է SASTIC-ի հայեցակարգը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պրն Հակոբ Արշակյանը։ Ընդհանուր գնահատականը դրական է։

Անդամակցության հայտ ներկայացրած մարդկանց քանակը հասել է 378-ի, մոտենում ենք 400 սահմանագծին։

 

Բոլորիդ ընտանիքներին երջանկություն և հաջողություն ենք մաղթում Նոր Տարում։ Հաջորդ թարմացումները կլինեն Հունվարին՝ տոներից հետո։

RELATED NEWS

Breaking New Horizons with Bazoomq Space Research Lab

19 September 2023

Read More
SASTIC Invests in Nu FarmTech: Innovative Smart Farming Technology

7 August 2023

Read More
ԹԱՐՄԱՑՈՒՄ

5 August 2023

Read More
«Ոչ թե բարեգործություն, այլ՝ ներդրում». զրուցել ենք Ռադիո Վանի հետ

30 July 2023

Read More