May 24, 2021
| No Comments
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
- Անդամակցությունը շարունակվում է: Մենք արդեն ունենք 120 անդամներ, 99 USD ամսական միջին նվիրատվությամբ։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ https://sastic.org/join-sastic/։
- Նախագծերի հարցազրույցները շարունակվում են։ Անցած շաբաթ տեղի են ունեցել հարցազրույցներ հետևյալ թեմաներով/թիմերի հետ՝
– Արտադրամասի հաստոցների թվայնացում/Shani NGO
- Երկու ընդհանուր քննարկում է կազմակերպվել, որպեսզի ամփոփվեն առաջին փուլի արդյունքները։ 4 նախագիծ short-list է արվել, որոնց հետ կապ կհաստատենք առաջիկա շաբաթվա ընթացքում մանրամասները քննարկելու համար։
- Օպերացիոն թիմը շարունակում է հարցազրույցները մեր շահառուների՝ պատերազմի մասնակից երիտասարդների կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Շահառուների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ https://sastic.org/beneficiary-registration/ :