14 Feb 2021

14 February 2021

14 Feb 2021

Mentors/Coaches with Projects/Programs/Portfolio/Roadmap management experience are required.

Անցած շաբաթվա ընթացքում ստացվել են մոտ 50 պրոյեկտների առաջարկներ։ Ներկայացված պրոյեկտների/առաջարկների բնագավառները տարբեր են, գերակշռող մեծամասնությունը՝ technology hardware and equipment (տես նկարը ներքևում)։ Պրոյեկտների/առաջարկների ընդունելությունը բաց է, այս հղումով՝ http://localhost/sastic/submit-idea-or-project/ ։ Եթե դեռ չեք դիմել,ապա խնդրում եմ անպայման գրել։

Նպատակային և ճիշտ ընտրություն կատարելու համար պրոյեկտները/առաջարկները անցնելու են հետևյալ փուլերով՝ 

  • Նույնականացում և դասակարգում/Identification and Categorization
  • Գնահատում/Evaluation
  • Գերակայություն և հավասարակշռում/Prioritization and Balancing
  • Որոշման տարբերակները/Decision options

Ու այստեղ սկսվում է հիմնական աշխատանքը, որը կազմակերպելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ։ Համաձայն մեր կանոնադրության պետք են՝

– Մասնագիտացված խորհուրդներ/հանձնաժողովներ, որոնք կարող են պրոյեկտների/առաջարկների գնահատում/evaluation անել։  Ովքեր պատրաստ են միանալ այս խորհուրդներին, խնդրում ենք իրենց ռեզյումեն ուղարկել info@sastic.org հասցեին և նշել, թե ինչպիսի մասնագիտական բնագավառ են ներկայացնում, աշխատանքային փորձը,  բնագավառում ունեցած հաջողությունները։ Ձեզանից պահանջվելու է ամսական մի քանի ժամ տրամադրել պրոյեկտների մասնագիտական գնահատմանը։

– Գնահատումը պետք է կատարվի պրոյեկտների ընտրության սահմանված պրոցեսի (project selection framework) հիման վրա, որի արդյունքում ընտրված պրոյեկտները մաքսիմալ կհամապատասխանեն մեր ստրատեգիական նպատակներին։ Այստեղ մեզ պետք է Projects/Programs/Portfolio/Roadmap  կառավարման թիմ: Հասկանալի է, որ թիմը չկա, ու պետք է ստեղծել այն, որը հետագայում պետք է կառավարի SASTIC-ի և, անհրաժեշտության դեպքում, առաջադրված պրոյեկտների օպերացիոն մասը։ 

Կառավարման թիմերը ստեղծելու համար մեզ պետք են՝

– Mentors/Coaches with Projects/Programs/Portfolio/Roadmap management experience, MBAs, PhDs համար համապատասխան բնագավառներում: Մենթորների խնդիրն է Հայաստանում (և ոչ միայն) ձևավորվող թիմերին օգնել ձեռք բերել համապատասխան գիտելիքներ՝ projects and programs management, portfolio managment, strategic goals definition and management և այլ շրջանակներում, և օգնել կիրառել գիտելիքը իրական պրոյեկտներում: Կպահանջվի շաբաթական մեկ կամ մի քանի ժամ, բայց համոզված ենք, որ սրանք կդառնան մեր երկրի զարգացման գործին  նվիրված ամենապիտանի ժամերը։ Ձեր փորձը և գիտելիքը ծայրահեղ անհրաժեշտ են հենց այս պահին,

– Ուսանողներ աշխարհի բոլոր անկյուններից, ովքեր սովորում են Bussness Mmanagment կամ նմանատիպ մասնագիտություն, և ցանկություն ունեն, որպես ինթերներ միանալ խմբին իրենց գիտելիքն առաջին անգամ կիրառելու համար, կիսվել իրենց գիտելիքներով իրենց հասակակից Հայաստանյան երիտասարդների հետ, մենթորներից վերցնել խնդիրներ ու կյանքի կոչել, ծանոթություններ հաստատել և այլն,

– Հայաստանի տարբեր մարզերում ապրող երիտասարդներ, պատերազմից վերադարձած զինվորներ, նրանց ընտանիքի անդամներ, տեղահանավածներ, պատերազմից ցանկացած կերպ տուժվածներ, ովքեր ուզում են պրոյեկտների, ծրագրերի, ընկերությունների կառավարում սովորել և ապագայում դառնալ SASTIC-ի ստեղծած ընկերություններում և պրոյեկտներում կառավարիչներ, ծանոթանալ արտերկրում ապրող ու աշխատող կառավարիչների հետ, նոր ընկերներ ձեռք բերել:

Խնդրում եմ գրել և ուղարկել Ձեր ռեզյումեները info@sastic.org հասցեով:

Ոչ մի պրոյեկտ չի կարող հաջողության հասնել առանց խելացի, կրթված, ազնիվ կառավարիչների, այնպես որ, բոլորիդ աջակցությունը անսահման կարևոր է։

SASTIC-ի առաջնային խնդիրներից պետք է լինի world class managment-ի փորձը տեղափոխել Հայաստան, և ահա մեկնարկը տրված է։

RELATED NEWS

Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More
General Update

14 August 2024

Read More
“Math Boy” Contest in Kapan

31 July 2024

Read More
Special Gathering at NPUA 

30 July 2024

Read More