12 Jul 2021

12 July 2021

12 Jul 2021

Սիրելի՛ ընկերներ,

Նախորդ շաբաթների թարմացումը․ 

  • Մարկետինգային թիմի կորիզն արդեն ձևավորվել է, թիմում ներգրավվել են՝ Marketing Manager (New York), Market Entry Specialist (San Diego), Marketing Manager (Montreal) և մի շարք այլ մասնագետներ։ Առաջին հանդիպումը կայացել է, պլանավորվում են պարբերական հանդիպումներ և աշխատանքներ այս ուղղությամբ։ Ովքեր ուզում են միանալ այս թիմի աշխատանքին, խնդրում ենք գրել։

  • Կայացել է AI/ML մենթորների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը (գրեք կամ թարմացրեք Ձեր էջը և միացե’ք թիմին, եթե ցանկություն ունեք աջակցելու աշխատանքներին)։ Քննարկվել են տնտեսության մի շարք ոլորտներ, որոնցում արդիական է կիրառել  AI/ML գործիքակազմը։ Ոլորտների հստակեցումից հետո պլանավորվում է՝

    • գտնել գործընկեր ընկերություններ, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը  AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ,

    • կազմակերպել համապատասխան թրեյնինգներ շահառուների հետ,

    • սկսել ինթերնշիփ ծրագիր մենթորի հետ՝ նպատակ ունենալով լուծել հաստատված խնդիրներից մեկը կամ մի քանիսը, 

    • հաջողության դեպքում դիմել SASTIC-ի ֆինանսավորմանը և ստեղծել ընկերություններ:

  • Այն ընկերությունները, որոնք ունեն հավաքագրած տվյալներ և/կամ ցանկանում են AI/ML տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել իրենց բիզնեսը, հրավիրվում են SASTIC-ի կողմից խորհրդակցության և համատեղ գործունեության։ Դիմեք այստեղ՝ http://localhost/sastic/ai-ml-technology-applications/

  • Այսուհետ SASTIC-ի անդամները հնարավորություն ունեն հետևելու կազմակերպության ներքին ֆինանսական հաշվետվություններին իրենց էջով՝  http://localhost/sastic/internal-financial-reports/

  • Նախատեսվում է SASTIC-ի անդամների հանդիպում Երևանում հուլիսի 24-ին։ Մանրամասները կներկայացվեն շուտով։ 

  • Short-list անցած պրոյեկտների թիմերի հետ քննարկումները/բանակցությունները շարունակվում են հասկանալու համար ներդրումների հնարավոր տարբերակները և ձևերը։ ՀՀ օրենսդրությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրման մեխանիզմները հասկանալու համար Business Development Committee-ն ուսումնասիրում և կազմակերպում է հանդիպումներ։

  • SASTIC-ի առաջխաղացմանը նպաստելու համար ստեղծվում է նաև “SASTIC-ի դեսպանի” (SASTIC ambassador) պաշտոնը։ Գրանցվեք այստեղ՝ http://localhost/sastic/become-an-ambassador/ ։

  • Պրոյեկտների կառավարման դասընթացը շարունակվում է։

  • Օպերացիոն տնօրենի հաստիքի համար դիմեք info@sastic.org , մանրամասները՝ http://localhost/sastic/director-of-operations/  :

  • Անդամակցությունը շարունակվում է: Անդամակիցների թիվը անցավ 140-ը։ Ովքեր դեռ չեն միացել, միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/

RELATED NEWS

Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More
General Update

14 August 2024

Read More
“Math Boy” Contest in Kapan

31 July 2024

Read More
Special Gathering at NPUA 

30 July 2024

Read More