Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն

15 November 2022

Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն

Հարգելի՛ համախոհներ, 

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք «ՄՏՔԻ ԶԱՐԿ» հասարակական կազմակերպության հետ` ծրագրի շահառուները կազմակերպությունում հիմնարար կրթություն անցած պատերազմի մասնակից ուսանողներ են: 

Ծրագրի ընթացքում ուսանողները կաշխատեն ոլորտի ինչպես միջազգային, այնպես էլ տեղի լավագույն փորձագետների հսկողության ներքո՝ ստանալով գիտելիքներ և փորձ, որոնք արժեքավոր կլինեն աշխատաշուկայում մրցունակ լինելու, ինչպես նաև նոր գաղափարներ և մոտեցումներ գեներացնելու համար:

Ուսնակության ծրագրի թեմաներն են՝

  1. Հետագծի վիզուալ հետևում,
  2. Գետնի վրա փոփոխության հայտնաբերում (փոքր օբյեկտներ): 

Անհրաժեշտ տվյալներն հավաքագրվել և տրամադրվել են Գյումրիի FlyLab-ի կողմից:  

Ծրագրի տևողությունը՝ երեք ամիս: 

Հետևեք մեզ ու կիմանաք ավելին ծրագրի և մենթորների մասին: 

RELATED NEWS

28 March 2023

28 March 2023

Read More
«AI/ML ուղղություններով ուսնակություն» ծրագրի ավարտ

1 March 2023

Read More
ՍԱՍՏԻԿ-ՊրոտոԼաբ համագործակցություն

1 December 2022

Read More
30 November, 2022

30 November 2022

Read More