Թերապևտիկ հեքիաթների ժողովածու
Բռնի տեղահանված արցախահայության աջակցության ծրագրի շրջանակներում ՍԱՍՏԻԿ-ի օժանդակությամբ լույս է տեսել Արցախցի հեղինակ Շուշան Միքայելյանի «Անվախ մանկիկը» թերապևտիկ հեքիաթների ժողովածուն: Ժողովածուն հեղինակի առաջին տպագիր գիրքն է:
Գրքում զետեղված են հեքիաթներ, որոնք կօգնեն հաղթահարել մանկական ամենատարբեր վախերը: Հեքիաթները պարզ են, անչափ բարի և կսիրվեն փոքրիկների կողմից:
«Անվախ մանկիկը» տպագրվել է 1000 օրինակով, որից 100 օրինակ ՍԱՍՏԻԿ-ը կբաժանի իր շահառուների շրջանում՝ ապահովելով, որ այս հեքիաթները հասնեն նրանց, ովքեր դրանց կարիքն ամենաշատն ունեն:
Gallery

