General Update
Ծանոթացե՛ք վերջին թարմացումներին.
Ներդրումներ.
- ՍԱՍՏԻԿ-ը 25.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել TACTUN ընկերությունում՝ վերջինիս հետ կնքելով SAFE համաձայնագիր:
TACTUN ընկերությունը ստեղծում է ծրագրային հարթակ և ունիվերսալ կոնտրոլեր արդյունաբերական սարքավորումների ավտոմատացման համար։ Լուծումը նախատեսված է այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են օրինակ` նյութագիտությունը, հողմաէներգետիկան, նավթի արդյունահանումը և այլն։ TACTUN-ը թույլ է տալիս արդյունաբերական սարքավորումներ արտադրողներին էապես նվազեցնել իրենց ծախսերը և փոխել բիզնես մոդելը`դառնալով SaaS (ծրագիրը որպես ծառայություն) մատակարար։
Հարթակի շնորհիվ գործարանները կարող են կարգաբերել իրենց սարքերն առանց ծրագրավորման գիտելիքի։ TACTUN-ին տարեկան բաժանորդագրությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս ենթալիցենզավորել իրենց պատվիրատուներին` նրանց տրամադրելով կոնկրետ այն ֆունկցիոնալությունը, որն անհրաժեշտ է կոնկրետ խնդիրների լուծման համար։
Այս ներդրումը ոչ միայն խթանում է տեխնոլոգիական առաջընթացը, այլև ամրապնդում է Հայաստանի դիրքերը համաշխարհային նորարարության ոլորտում:
Կրթական աջակցության ծրագրեր.
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ընթանում է «Տվյալագիտություն և մեքենայական ուսուցում (Data Science և Machine Learning) I մակարդակ (Beginner)» դասընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին նախագծերի պաշտպանությամբ։ Այս փուլին ներգրավված են 9 արցախցի ունկնդիր, որոնք ուսուցմանը զուգահեռ ստացել են նախագծերի մշակման հանձնարարություններ։
Python դասընթացին մասնակցել են թվով 19 ունկնդիր: Դասընթացների մեկնարկից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում հայտ ներկայացրած և ներգրավված արցախցի ունկնդիրների համար կազմակերպվել են անհատական դասեր՝ խմբին հասնելու համար: Պայմանագրին համապատասխան թվով 19 ունկնդրի համար (պայմանագրով ունկնդիրների թիվը սահմանվել է 15, սակայն ելնելով դիմողների մեծ թվից, համապատասխան հարցազրույցից հետո ներգրավվել են լրացուցիչ ուսանողներ) իրականացվել է «Python ծրագրավորման լեզվի I մակարդակ (beginner)» 54 ժամ ծավալով դասընթացը, որն ավարտվել է 28.05.2024։
Ուսանողների հետ հանդիպել և զրուցել ենք դասերի ընթացքի, ձեռք բերած գիտելիքների մասին, ինչպես նաև՝ պատմել ՍԱՍՏԻԿ-ի վերջին թարմացումների մասին՝ https://sastic.org/special-gathering-at-npua/:
- Armenian Code Academy-ում (ACA) ընթացող կրթաթոշակային ծրագրի հիմունքների մակարդակի դասընթացներն ավարտվել են: Այս փուլին մասնակցում էր 18 արցախցի երիտասարդ:
ACA-ը դիմել էր ՍԱՍՏԻԿ-ին 9 տեղահանված անձանց (այն ուսանողներն են, որոնք ցանկություն են հայտնել շարունակել ուսուցումը) հետ խորացված մակարդակի դասընթացներ սկսելու հայտով: Որոշվել է շարունակել համագործակցությունը, խորացված մակարդակի դասընթացները մեկնարկել են հունիս ամսին:
- Կապանի մաթեմատիկայի խմբակում ուսանող սաների թիվը օգոստոսի 1-ից մեկնարկող նոր ուսումնական տարում կհասնի 300-ի: Սույն տարվա հոկտեմբերին և գալիք տարվա մարտ ամսին նախատեսվում է անցկացնել միջանկյալ քննություններ:
Խմբակի սաները վերջերս մասնակցեցին Կապանում կայացած “Math Boy” մրցույթին:
Մաթեմատիկայի խմբակը ֆոնդհայթայթման արշավ է մեկնարկել reArmenia հարթակում:
Ընթացիկ աշխատանքներ՝
- Նախագծեր, որոնց ուսումնասիրությունն ընթացքի մեջ է՝
- Diginnovain
- NOVA AI
- Hayasat-2
- Vision-Language Foundation Models for Aerial Robotics
Օգտակար հղումներ՝
- ՍԱՍՏԻԿ-ի անդամները ներքին ֆինանսական հաշվետվությանը կարող են ծանոթանալ այստեղ՝ Financial Update:
- Հետևե՛ք մեզ LinkedIn և Facebook հարթակներում ընթացիկ նորությունները բաց չթողնելու համար: