We are excited to inform that SASTIC has signed its first SAFE Agreement with Denovo Sciences Inc, a deep technology company that is breaking new ground with its cutting-edge research and development.
Their mission is to discover new small molecule drug candidates using their proprietary AI-based platform.
What sets Denovo Sciences apart from other AI-based drug discovery companies is their use of pure reinforcement learning (RL) and molecular simulations. This innovative approach allows them to generate thousands of novel compounds in a matter of days, even when there is little or no experimental data available for the target of interest.
Their advanced platform has proven to be highly effective, as they consistently produce superior compounds with outstanding properties. By leveraging the power of RL, Denovo Sciences is able to rapidly identify promising drug candidates.
With the funding from SASTIC, Denovo Sciences will expand their computational and laboratory capabilities, accelerating their ability to discover new drug candidates in a more efficient and cost-effective manner.
Learn more about Denovo Sciences’ End-to-end AI drug discovery platform
We are thrilled to announce that SASTIC has signed a Grant Agreement with the Armenian Bioinformatics Institute (ABI) to support their mission of promoting research in the fields of Bioinformatics and Genomics, as well as quality teaching of the Bioinformatics and the related fields at Armenian educational institutions.
ABI’s mission is to train the next generation of experts who will play a crucial role in advancing precision medicine and biotechnology. ABI focuses on both research and educational activities, partnering with industry to drive economic impact.
With the support of SASTIC ABI will acquire a computer server to enlarge their research capacity. A new infrastructure with larger memory and computing power will support ABI’s mission to create unprecedented opportunities for students, researchers, and bioinformaticians leading to better education, quality research, an improved economy, and eventually, a better future.
Հարգելի՛ համախոհներ,
Ուրախ ենք Ձեզ հետ կիսվել վերջին թարմացումներով:
Իր տրամաբանական ավարտին է հասել ՍԱՍՏԻԿ-ի կողմից ֆինանսավորվող «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» եռամսյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում համագործակցել ենք «Մտքի Զարկ» հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության արդյունքում պատերազմի մասնակից թվով տասնմեկ երիտասարդներ հնարավորություն ունեցան աշխատել միջազգային և տեղի լավագույն փորձագետների հետ:
Ծրագրի ավարտական ներկայացման ձայնագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝
Հիանալի նորություն է, որ ուսնակների մեծ մասն արդեն աշխատում է, իսկ մյուսները ստացել են աշխատանքի հրավերներ:
Ընթացիկ աշխատանքներ՝
Ի հավելումն, հանձնաժողովը զուգահեռ իրականացնում է ընտրված նախագծերի տեխնիկական իրագործելիության հարցազրույցներ:
Հանձնաժողովն արդեն հասցրել է իր ողջույնի խոսքն հղել ՍԱՍՏԻԿ-ի անդամներին և խնդրել վերջիններիս թարմացնել իրենց օգտահաշիվները՝ տրամադրելով համապատասխան ցուցումներ:
Հանձնաժողովը բուռն աշխատանքներ է տարել «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրն իրականացնելու առումով:
Այժմ հանձնաժողովի անդամներն աշխատում են ուսնակությունն ամփոփող հոդվածի վրա, որը կկիսենք Ձեզ հետ պատրաստ լինելուն պես:
Օգտակար հղումներ՝
Ուրախ ենք հայտնել, որ ՍԱՍՏԻԿ-ի կողմից ֆինանսավորվող AI/ML ուղղություններով ուսնակության եռամսյա ծրագիրը հաջողությամբ ավարտվել է: Ծրագրի ավարտական ամփոփման շրջանակներում թիմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր աշխատանքը և ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքները:
Ձայնագրությունը՝ ստորև:
«Փորձել ենք «մեծ» մտածել»․ նոյեմբերյանցի 4 պատանի ծննդավայրում եռաչափ մոդելավորման ու տպագրության լաբորատորիա են հիմնել:
«Ռադիո Վան»-ի անդրադարձը ՍԱՍՏԻԿ – ՊրոտոԼաբ համագործակցությանը:
Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում ապրող պատանիների՝ Արգամի Ամիրաղյանի, Հայկ Բուդաղյանի, Հայկ Հախվերդյանի և Հրանտ Ղազինյանի համար «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում անվճար ստացած գիտելիքները բիզնես գաղափարի ստեղծման հենք են հանդիսացել։
17-ամյա Արգամն անկեղծանում է՝ գումար աշխատելու մոտիվացիայի պատճառով սկզբում այնքան էլ նվիրված չեն եղել գաղափարին, սակայն 2020-ի 44-օրյա պատերազմը հեղափոխություն է կատարել տղաների առաջնահերթություններում։ Մտածել են՝ անել, ստեղծել ինչ-որ լավ բան, որը կխթանի մարզի համաչափ զարգացումը։
2021-ի օգոստոսին 21-ին, ահա, նոյեմբերյանցի 4 անչափահաս տղաները հիմնել են Protolab ստարտափը՝ լաբորատորիա՝ ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման ու տպագրության ոլորտում։
Ներկայում Նոյեմբերյանի ավագ դպրոցի 12-րդ դասարանում և Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում ուսանող պատանիներն, ի դեպ, դեռ փոքր հասակից մտածել են, որ ապրելու են ծննդավայրում, անգամ՝ բուհական կրթությունից հետո, բոլոր երազանքներն էլ կապել են Նոյեմբեյանի հետ՝ չնայած սահմանամերձ լինելու հանգամանքին։
Արգամը պատմում է, որ իրենց երազանքի լաբորատորիան հիմնել են դրամահավաքի օգնությամբ՝ իրենց կողքին ունենալով նաև աջակիցների ու իրենց փորձով կիսվողների բանակ։
«Ռադիո Վան»-ի հարցին, թե մտավախություններ չե՞ն ունեցել, որ անչափահաս տարիքը կարող է խոչընդոտել գաղափարի իրագործմանը՝ Արգամն արձագանքում է․
«Փորձել ենք «մեծ» մտածել, առաջնորդվել ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երջանկահիշատակ հիմնադիր Կարեն Վարդանյանի՝ «Ամենամեծ մոտիվացիան՝ ծառայության մոտիվացիան է» կարգախոսով»։
Տղաներին իրենց երազանքի լաբորատորիայում ընկերություններին լավագույն ծառայությունը մատուցելու հարցում աջակից է եղել Համահայկական գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումային համայնքը՝ SASTIC-ը (Strategic Armenian Science and Technology Investment Community)։ vLab-virtual lab մատչելի սարքավորումներ ձեր տարածքում
Հայրենիքին ծառայելու գաղափարի շուրջ ինչպես սփյուռքից, այնպես էլ՝ Հայաստանից է տասնյակ հայերի համախմբած SASTIC-ի հիմնադիր Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ, որպես թիմ, հանրություն, իրենց նպատակն է ներդրումներ անել ա՛յն տեխնոլոգիաներում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի երկրում առօրյա խնդիրներ լուծել։
«Ոչ թե պետք է տեխնիկա գնել, դնել մի տեղ, ու սպասել մեկը օգտագործի՝ մենք հակառակ ճանապարհով ենք գնում․ գտնել ինժեներական գիտելիքներ ունեցող երիտասարդների, թիմերի, որոնք ունեն գաղափար ու տրամադրել գործիքների խումբ (տպիչ, լազերային սարքեր և այլն)՝ այն իրագործելու համար»,-մանրամասնում է Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող vLab-ի ձևաչափում նոյեմբերյանցի պատանիների հիմնած Protolab-ին տրամադրել է Pallete 3-Pro սարքավորումը, որն օգնում է արդյունավետ իրականացնել 3D բազմագույն տպագրություն։
Արգամն ուրախությամբ նշում է, որ, եթե նախկինում տպագրությունն անում էին մեկ գույնով, ապա հիմա՝ սարքի 4-5 ամիսների շահագործման շրջանում, կարողանում են մինչև 8 գույն ստանալ։
Տղաներն արդեն համագործակցում են 50-ից ավել աշխատակից ունեցող տեխնոլոգիական 15 ընկերության հետ, 3-ի հետ էլ բանակցությունների փուլում են։ Վաճառքներին զուգահեռ նրանք շարունակում են նաև զարգացնել ստարտափ գաղափարներ։ Արգամի փոխանցմամբ՝ հիմա աշխատում ենք խելացի STEM KIT խաղալիքի պրոտոտիպի վրա, որի շրջանակներում երեխաների համար այնպիսի խաղալիք են ցանկանում ստեղծել, որի միջոցով նրանց մեջ կսերմանանեն ստեղծարարություն՝ սպառողական սերնդից ստեղծող սերունդ ձևավորելու նպատակով։
17-ամյա պատանիները վճռական են՝ նույնիսկ պատերազմական իրադրության ժամանակ մնալու ու գործելու են իրենց սահմանամերձ համայնքում, ինչպես Արգամն է ասում՝ արժանապատիվ խաղաղություն ունենալու ձգտումով։
Համագործակցության մանրամասները՝ տեսանյութում։
Հարգելի՛ համախոհներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում նախորդ շաբաթների թարմացումները:
Ընթացիկ աշխատանքները
Ընթացիկ աշխատանքները
Հարգելի՛ համախոհներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք «ՄՏՔԻ ԶԱՐԿ» հասարակական կազմակերպության հետ` ծրագրի շահառուները կազմակերպությունում հիմնարար կրթություն անցած պատերազմի մասնակից ուսանողներ են:
Ծրագրի ընթացքում ուսանողները կաշխատեն ոլորտի ինչպես միջազգային, այնպես էլ տեղի լավագույն փորձագետների հսկողության ներքո՝ ստանալով գիտելիքներ և փորձ, որոնք արժեքավոր կլինեն աշխատաշուկայում մրցունակ լինելու, ինչպես նաև նոր գաղափարներ և մոտեցումներ գեներացնելու համար:
Ուսնակության ծրագրի թեմաներն են՝
Անհրաժեշտ տվյալներն հավաքագրվել և տրամադրվել են Գյումրիի FlyLab-ի կողմից:
Ծրագրի տևողությունը՝ երեք ամիս:
Հետևեք մեզ ու կիմանաք ավելին ծրագրի և մենթորների մասին:
Հարգելի՛ համախոհներ,
Ստորև ծանոթացեք նախորդ շաբաթների թարմացումներին և նորություններին․
Հարգելի՛ համախոհներ,
Ստորև ծանոթացեք նախորդ շաբաթների թարմացումներին և նորություններին․
Հաստատված նախագծեր
Prototype of Future. ՍԱՍՏԻԿ vLab փաթեթի շրջանակում գնված Palette-3-Pro սարքի մաքսազերծման գործընթացն ավարտված է, սարքն արդեն տրամադրվել է ՊրոտոԼաբ թիմին:
ՍԱՍՏԻԿ-ի նախագծերի վերանայման հանձնաժողովը նոր հայտերի վերանայման գործընթացին զուգահեռ անցկացնում է գնահատման նախնական փուլն անցած նախագծերի տեխնիկական իրագործելիության հարցազրույցներ: Այդուհանդերձ, նոր նախագծերի ընդունումն ընթացքի մեջ է։
Տեղի է ունեցել տեխնիկական իրագործելիության հարցազրույց Երևանի պետական համալսարանից MiCoFe թիմի հետ։
«Մտքի զարկ» և Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ AI աշխատանքային խումբը իրականացնում է աշխատանքներ աշնանը կազմակերպելու և իրականացնելու AI/ML մասնագիտությունների ուղղությամբ ինթերնշիփեր և պիլոտային նախագծեր պատերազմից վերադարձած վետերանների հետ։
IT Park կազմակերպության հետ սույն թվականի հունիսի 20-ին կայացած հանդիպումից հետո ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրաջանակներում նախատեսվում է Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում գրասենյակային տարածքի վարձակալության պայմանագիր կնքած ընկերություններին Այ Թի Պարկի կողմից ՍԱՍՏԻԿի գործունեության վերաբերյալ տեղեկատվության, պրեզենտացիաների ներկայացում, անհրաժեշտության դեպքում, ուղիղ կապի ստեղծում երկու ընկերությունների միջև, Այ Թի Պարկ բիզնես կենտրոնի գովազդային արշավներում ՍԱՍՏԻԿ ընկերության ներկայացում և համագործակցային այլ գործողություններ:
FAST Foundation – ի հետ մի շարք հանդիպումներ են ընթանում Հայաստանում AI/ML տեխնոլոգիաներ առաջխաղացման, կրթական և ինկուբացիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ։
ASOF – Հանդիպումներ և համագործակցության եզրեր են հարթվում ASOF – “The Armenian Society of Fellows” նախաձեռնության հետ։
Հանդիպում է տեղի ունեցել Picsart ակադեմիայում՝ հնարավոր միասնական ինթերշիփեր կազմակերպելու կապակցությամբ։
EVN Report-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պատրաստել Հայաստանին վերաբերող մասնագիտական կոնտենտ, որի ուղղությամբ տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են: Պատրաստված նյութին կծանոթանաք հոդվածի հրապարակվելուն պես:
Նոր նախագծերի համար դիմեք այստեղ՝ http://localhost/sastic/apply-to-sastic/
Անդամակցությունը շարունակվում է: Միացե՛ք այստեղ՝ http://localhost/sastic/join-sastic/:
ՍԱՍՏԻԿ-ի անդամները ներքին ֆինանսական նոր հաշվետվությանը կարող են ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://localhost/sastic/internal-financial-reports/: