30 Nov 2020

21 December 2020

30 Nov 2020

Սիրելի SASTIC-ի աջակից,

 

Այս https://youtu.be/cMwFzbguuWE նյութում ներկայացնում եմ գործընթացի ընթացիկ վիճակը։ Սրանք են երեք հիմնական կետերը, որի շուրջ ակընկալվում է աջակցություն.

1) Սոցիոլոգիական ուղղվածությամբ խմբի ձևավորման համար խնդրում եմ ներկայացնել թեկնածուներ։ Խմբի գործունեության նպատակն է օգնել հասկանալ ու փաստաթղթավորել մասնակիցների կարծիքը և ձգտումները (Consolidating Group Members (Investor’s) Views)։

2) Աշխատանքային խմբի ձևավորման համար խնդրում եմ ներկայացնել թեկնածուներ։ Խմբում (ոչ ավել, քան 10 հոգի) անհրաժեշտ են մարդիկ հետևյալ փորձով՝ ֆինանսական, իրավական, տեխնոլոգիական փորձագետներ, գիտական, գործառնական, կոմերցիոն, տնտեսագիտական, կառավարչական (finance, legal, technology experts, science, operations, commercial, economics, governance): Խմբի հիմնական նպատակն է. սահմանելով ֆոնդի կառուցվածքը՝ ստեղծել տեսլական, առաքելություն, ռազմավարություն, որն այնուհետև կվերափոխվի ֆոնդի քայլ առ քայլ գործողությունների պլանի ռազմավարության (Defining the fund structure, create: Vision, Mission, Strategy, create a specific vision that then transfers into a strategy for the fund and a step by step action plan):

3) Իրական ներդրողների գրանցման գործընթացը սկսված է այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIyl0NJVxZJEmIe0QJsz8kxRSfd2slDvjxc9dvl9qIyO6T3A/viewform?usp=sf_link։ Նպատակն է. մինչ հիմնական ֆոնդի կառուցվածքի սահմանումը և ձևավորումը՝ սկսել գործնական պրոյեկտներ, որոնք այս ճգնաժամային պահին կօգնեն երկրին և ուղղորդված կլինեն ֆոնդի կայացմանը։ Առաջին առաջարկված ծրագիրը «apprenticeship program for returning soldiers» է։ Ծրագիրն ուղղված կլինի պատերազմից վերադարձած վիրավոր/հաշմանդամ զինծառայողների համար բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում կրթական տեղերի ստեղծմանը, նրանց բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացնելուն և աշխատանքի տեղավորելուն։ Ծրագրի հաջողության արդյունքում մի շարք վետերան երիտասարդներ կտեղավորվեն հիմնական աշխատանքի։

SASTIC-ը այս ծրագրով հետապնդում է հետևյալը.

  • Պատերազմից վերադարձած վետերան երիտասարդներին օգնել ինտեգրվել բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում, դրանով օգնել և ցուցադրել անհրաժեշտ աջակցություն վետերան/հաշմանդամ երիտասարդությանը։ Արդյունքում նաև մեծացնել ՀՀ-ում ԲՏ-ի ոլորտում աշխատուժի ներուժը։
  • Աշխատանքի անցած երիտասարդներին խրախուսել միանալ SASTIC-ի ներդրումներին։
  • Ծրագիրը ճանաչում կբերի SASTIC-ին, որի արդյունքուն ֆոնդի ձևավորման ճանապարհային քարտեզի (Roadmap) առաջին նպատակը (Getting together) իրական և հասանելի կլինի։

Հարց։ Ինչ՞ հիմունքներով պետք է ընտրել այդ երիտասարդներին:

Պատասխան։ Հաշմանդամ զինծառայողներ, որոնց համար այլ ոլորտներում աշխատանք գտնելը բարդ է, և որոնք ունեն բավականին կրթական հիմք, որպեսզի էֆեկտիվորեն ներգրավվեն աշխատանքի մեջ։


Հարց։ Գուցե սկսե՞նք ինչ-որ 6-ամսյա կրթական ծրագրերով ուսուցանումը՝ մինչև ընկերություններում տեղավորելը:

Պատասխան։ Apprenticeship program-ը պետք է ներառի նախնական կրթական ծրագրերը։


Հարց։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծրագրի շարունակությունն ապահովելու քայլերը:
Պատասխան։ Պետք է գնահատվեն արդյունքները, ներկայացվեն, և եթե բավարար են, ներդրումները կշարունակվեն SASTIC-ում։

Հրաց: Apprenticeship-ը ավելի շատ բարեգործական ոճի ծրագիր է թվում (որին ես դեմ չեմ), և կարող է գրավիչ չլինել երկարաժամկետ իմաստով։

Պատասխան։ Տե՛ս վերևում ծրագրի հիմնական շահերը։ Ծրագիրն օգնելու է ԲՏ-ի ոլորտում մարդկային ներուժի մեծացմանը, խթանելու է ֆոնդի ձևավորմանը, կառուցվածքների հստակեցմանը, նոր համախոհների ներգրավմանը։

Հարց. Apprenticeship Ծրագիրը կարճաժամկե՞տ է, թե՞ երկարաժամկետ: Սկսում ենք 30 երիտասարդից և փորձում մեծացնել ծրագիրը (ասենք 500 երիտասարդ) անորոշ ժամանակո՞վ, թե՞ դիտարկում ենք որպես կարճաժամկետ ծրագիր՝ մինչ նոր ծրագրի մշակում։

Պատասխան։ SASTIC-ի կառավարման խորհուրդը պետք է որոշի դա հետագայում։ Առայժմ, կարծում եմ՝ պետք է դիտարկել որպես երկարաժամկետ, որովհետև վետերան/հաշմանդամ երիտասարդները պետք է ունենան ամենաբարձր հոգատարությունը։   

 https://youtu.be/cMwFzbguuWE

RELATED NEWS

Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More
Artsakh Displaced Individuals Thrive in SASTIC Scholarship Program

26 January 2024

Read More