28 March 2021

28 March 2021

28 March 2021

Սիրելի՛ ընկերներ,

Այս շաբաթվա թարմացումը․ 

Աշխատանքային խմբերի ձևավորում

Ձևավորվել է Նախագծերի Կառավարման թիմը, և հաստատվել են թիմի առաջնային խնդիրները (objectives).

  • Ստեղծել Նախագծերի Կառավարման ուսումնական նյութեր/Create Project Management learning materials,
  • Կազմակերպել դասընթացներ ընտրված շահառուների հետ՝ բաղկացած 10X3 մարդուց/Organize trainings with selected candidates from beneficiaries 10×3 people,
  • Կազմակերպել գործնական ծրագրեր Նախագծերի Կառավարման համար և կիսել դրանց լավագույն փորձը պրակտիկանտների և թիմի հետ/Organize internship programs for project management and share best practises with inters and team,
  • Սահմանել և կիրառել SASTIC-ի Նախագծերի Կառավարման մեթոդը և գործիքները/Define and deploy SASTIC project management framework and Project Management tools:

Ովքեր Նախագծերի Կառավարման/Project Management փորձ ունեն և ցանկանում են միանալ աշխատանքային թիմին, խնդրում ենք գրել։

Մյուս աշխատանքային խմբերի ձևավորումը շարունակվում է։

Պրոյեկտների ընթացքը

Պրոյեկտների հիմնական առաջնային վերանայումը շարունակվում է և գրեթե ավարտված է: Ընդունված բոլոր դիմումները կուսումնասիրվեն մինչև այս ամսվա վերջ և կգնահատվեն, մնացածները՝  հաջորդ փուլում։

Ընտրված պրոյեկտների հարցազրույցներում քննարկվող հարցաշարը և չափանիշները հստակեցված են։

Աշխատանքային խմբերի ձևավորմանը զուգընթաց հաջորդ շաբաթվանից բարձր գնահատական ստացած պրոյեկտների հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի։

Հաջորդ քայլերն են.

  • Աշխատանքային խմբերի արդյունքների չափանիշների սահմանումը,
  • Հարցազրույցների պլանավորում և նախնական հետազոտությունների անցկացում ըստ ռազմավարական ոլորտների:

Շահառուների գրանցումը 

Շահառուների գրանցումը բաց է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/beneficiary-registration/  : Ինչպես արդեն ասվել է, գրանցված շահառուներից կձևավորվեն խմբեր, որոնց համար կկազմակերպվեն Նախագծերի Կառավարման դասընթացներ։ Հաջողությամբ ավարտածները կներառվեն գործնական ծրագրերում՝ սովորելու ծրագրի կառավարման տեխնիկան և գործիքները, այնուհետև կմիանան SASTIC-ին՝ առաջիկա ծրագրերը ղեկավարելու համար: Այս պահին գրանցվել է մոտ 70 հոգի, որոնց հետ հանդիպումներ կկազմակերպվեն առաջիկայում։

RELATED NEWS

SASTIC Launches Pilot Program to Build a Vision-Language Model for Aerial Robotics

20 May 2025

Read More
SASTIC Invests in QaylTech

16 February 2025

Read More
SASTIC Strengthens Commitment to Denovo Sciences’ Innovative Technologies

20 September 2024

Read More
Join Our Team: Member Relations and Marketing Manager Wanted

23 August 2024

Read More