21 Feb 2021 Update
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը․
Նախագծերի ներկայացման գործընթաց/Projects submissions process
Պրոյեկտների գաղափարների և առաջարկների գրանցումը շարունակվում է հետևյալ հղումով՝ http://localhost/sastic/submit-idea-or-project/
Եթե Ձեր գաղափարները, որոնք համահունչ են SASTIC-ի նպատակներին, դեռ չեք ներկայացրել, խնդրում ենք ներկայացնել։
Այսպիսին է մեր աշխատանքային մոդելը․
– Նպատակային ծրագրերը և նրանցից բխող նախագծերը առաջարկվում և ներկայացվում են Կազմակերպության անդամների, խորհրդի և դաշինքի կողմից։
Այս պահին ունենք 58 ծրագրի առաջարկ։
Ինչպես կանոնադրությունն է պահանջում՝ առաջարկներն ուղղվում են Կազմակերպության մասնագիտական հանձնաժողովների կարծիքն ստանալու համար։ Այս պահին առաջարկների ուսումանսիրության գործընթացն սկսված է․ մասնագիտական խորհրդի կազմում են 17 անդամ հետևյալ մասնագիտություններով՝
- Engineering Management, Semiconductor Physics PhD, YSU
- Startup Founder, PhD in Computer Science from IIAP, Enterprise Sales & Marketing Dates from Stanford University
- Scientist, PhD Purdue University
- Principal Engineer, MS Electrical Engineering
- Startup Founder, PhD Chemistry YSU
- Business Process Leader, Info Sys Management, University of Indianapolis – School of Business
- Senior Engineer, PhD Engineering, YSU
- Data Science, PhD Physics, Purdue University
- Assistant Atmospheric Scientist, PhD Earth and Atmospheric Sciences, Purdue University
- Chief Technology Officer, PhD Software Engineering ANAS
- Engineer, Scientist, PhD in Physics, YSU
- PhD student in Cognitive Neuroscience
- Equity Portfolio Manager | TMT Research Analyst and Investor, Finance, Information Systems, MS The University of Mannheim
- Data Scientist, MS, Norwegian School of Economics and Business Administration
- Startup coach and technical adviser, PhD, Computer Science, YSU
- Software Developer, MS Computer Science and Applied Mathematics, YSU
- Executive, high-tech industry leader, Executive Program for Scientists and Engineers, University of California San Diego
Գնահատումը կատարվում է հետևյալ չափանիշներով․
Թիմ/Team, Մատչելիություն/Affordability, Հասունություն/Maturity, Ռիսկեր/Risks, Պատերազմի ազդեցության վերականգնում/Impact War Recovery, Կրթական ազդեցություն գիտության և տեխնոլոգիայի վրա/Educational Impact Science & Technology, Աշխատատեղի ստեղծում/Job Creation, Դաշինքի ինտեգրում/Alliance Integration, Ներուժի սանդղակ/Potential Scale
Շահառուի գրանցման գործընթաց/Beneficiary registration process
Շահառուների գրանցումը նույնպես շարունակվում է հետևյալ հղումով՝
http://localhost/sastic/beneficiary-registration/
Ցավոք, ակտիվությունը դեռ շատ մեծ չէ։ Փետրվարի 23-ին մեր ներկայացուցիչը կմասնակցի «Ռազմական գործողություններին մասնակցած, Արցախից տեղահանված քաղաքացիների զբաղվածության աջակցությանն ուղղված պետական և մասնավոր հատվածի փոխհամագործակցություն» հանդիպում -քննարկմանը ՀՀ ԱՍՀ նախարարության հետ։
Թիմերի կազմավորման գործընթաց/Teams formations process
Կառավարման թիմերը ստեղծելու համար (տես նախորդ շաբաթվա թարմացումը http://localhost/sastic/14-feb-2021/ ) մեզ օգնության ձեռք են մեկնել երեք պրոֆեսիոնալներ հետևյալ մասնագիտություններով՝ Project Coordinator, Analyst/Project Manager, Economist/Strategic planning։ Շնորհակալություն մեզ հետ կապ հաստատելու համար։
Սպասում ենք նոր հայտերի բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր՝
– Հայաստանի տարբեր մարզերում ապրող երիտասարդներ, պատերազմից վերադարձած զինվորներ, նրանց ընտանիքի անդամներ, տեղահանվածներ, պատերազմից ցանկացած կերպ տուժածներ են, ովքեր ուզում են սովորել պրոյեկտների, ծրագրերի, ընկերությունների կառավարում և ապագայում դառնալ կառավարիչներ SASTIC-ի ստեղծած ընկերություններում և պրոյեկտներում, ծանոթանալ արտերկրում ապրող և աշխատող կառավարիչների հետ, նոր ընկերներ ձեռք բերել:
Կազմակերպության գրանցման գործընթաց/Registration process
Գրանցման գործընթացն ընթացքի մեջ է՝ SASTIC AM։ Սպասում ենք պետ-ռեգիստրի արձագանքին։
SASTIC US։ we are looking for someone for Chief Financial Officer: a CFO (also known as the Treasurer) who coordinates the entity’s finances, including doing financial risk management and reporting profits and losses. Please let me know if someone has such experience, and can take the role.
Ինչպես տեսնում եք, գործընթացները առաջ են շարժվում իրենց հունով` ի շահ մեր բոլորի ընդհանուր նպատակի։