21 Dec 2020

21 December 2020

21 Dec 2020

Սիրելի՛ ընկերներ,

 

Այս շաբաթվա թարմացումը.

 

    Տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Քննարկման հիմնական թեման եղել է ֆոնդի իրավաբանական կառուցվածքի ձևավորումը։ Շեշտադրումը եղել է այն, որ ստեղծվող կազմակերպությունը պետք է ունենա երկու հիմնական թիրախ՝ սոցիալական և ֆինանսական։ Այսինքն, օրինակ, եթե բարեգործական հիմնադրամն ունի միայն սոցիալական ուղղվածություն, իսկ մասնավոր ընկերությունները կամ վենչուրային ֆոնդերը՝ միայն ֆինանսական, ապա այս դեպքում մենք փորձում ենք ստեղծել կազմակերպություն, որը հետապնդում է բալանսավորված երկու նպատակ՝ ֆինանսական և սոցիալական։ Այսպիսի կառուցվածք ունեցող կազմակերպությունները հայտնի են սոցիալական ձեռնարկություն (social enterprise) անվանումով (տես նկարը ստորև)։

Քննարկվել, ներկայացվել են մի շարք տարբերակներ, որոնցից հիմնականներն են.

  •  Ինվեստիցիոն ֆոնդ։ Այսպիսի կազմակերպությունները հետապնդում են մաքուր ֆինանսական նպատակներ։ Այս տարբերակն առաջինն է, որը ներկայացվել է առաջին տեսանյութերում։ Ինչ վերաբերում է իրավաբանական մասին՝ ընդհանուր պատկերը հետևյալն է. ինվեստիցիոն ֆոնդի ձևավորման համար կան մի շարք պահանջներ, մասնավորապես՝ նախնական ձևավորման կապիտալ, ձևավորման առաջնային ծախսեր՝ 15k+ USD: Ֆոնդը պետք է ունենա լիցենզավորված կառավարիչ, որոշ երկրների քաղաքացիներ պետք է լիցենզավորվեն, որպեսզի կարողանան մասնակցություն ունենալ ֆոնդում։ Ներկայիս ռեսուրսով ինվեստիցիոն ֆոնդի ձևավորումը գրեթե անհնար է։ Ինվեստիցիոն ֆոնդերը հետապնդում են միայն ֆինանսական նպատակներ, ինչը վերը նշված նպատակներին ընդհանուր առմամբ չի համապատասխանում։
  • Քննարկվել է համագործակցության (coop-ի) և համագործակցային ցանցի (coop ցանցի) տարբերակը, որը հորիզոնական լայնացման, ինքնակառավարման մեծ հնարավորություններ է տալիս։ Կարծում ենք, որ ապագայում նմանատիպ մոդելը կարող է ամենակենսունակը լինել, և ընկերությունների ձևավորման համար կարելի է գնալ նմանատիպ տարբերակով։
  • Բաց բաժնետիրական ընկերության տարբերակը։ Այն նույնպես ունի ձևավորման բարդություններ, պահանջվում են նախնական մեծ ծախսեր։
  • Դիտարկվել է նաև Endowment Fund–ի տարբերակ: Ցավոք, այս պահին ՀՀ-ում նշված տարբերակին առնչվող օրենք չկա, սակայն օրենքի ընդունումը ընթացքի մեջ է, և գուցե սա դառնա այն տարբերակը, որը մեզ համար նախընտրելի կլինի ապագայում որպես ինվեստիցիոն ֆոնդ։
  • Այս պահին քննարկվում է շահույթ չհետապնդող (non-profit) ֆոնդի տարբերակը, որն իրականում կարող է իր կողմից հաստատված նպատակների իրագործման համար շահույթ հետապնդել, այսինքն՝ կիրառել բիզնես ստրատեգիաներ՝ շահույթը մեծացնելու համար, սակայն իր անդամներին դրամային դիվիդենտներ չի կարող տրամադրել։ Այս տարբերակը ունի մի շարք առավելություններ. այն հեշտ է գրանցվում գրեթե բոլոր երկրներում, հարկերի տեսանկյունից ձեռնտու է, կարող է շահույթ հետապնդել իր նպատակները իրականցնելու համար, կարող է ունենալ բաժնեմասեր շահույթ հետապնդող ընկերություններում։ Բացասական մասն այն է, որ դրամական դիվիդենտներ չի կարող տրամադրել մասնակիցներին, այսինքն՝ այն հիմնականում սոցիալական նպատակ հետապնդող կազմակերպություն է։ Սակայն անդամները կարող են օգտվել մի շարք առավելություններից և հնարավորություններից, որոնցով կօժտվեն կազմակերպության անդամները։

 

Ելնելով ներկա իրավիճակից և ռեսուրսների քանակից՝ մենք ամենայն հավանականությամբ սկզբնական փուլում կգնանք վերջին տարբերակով։ 

Այս պահին փաստաթղթավորվում է հիմնադրամի կանոնադրությունը, որը պետք է ներառի.

  • Առաքելությունը և նպատակները,
  • Անդամակցության կարգը, անդամների իրավունքները և պարտականությունները,
  • Կառավարման կառուցվածքը, կառավարիչների ընդունման և հեռացման կարգը, որոշումների կայացման կարգը,
  • Ընդհանուր հանդիպումների և քվեարկությունների կարգը,
  • Եկամուտների աղբյուրները, ծախսերի հաստատման կարգը,
  • Հաշվետվության կարգը,
  • Կանոնադրության փոփոխման կարգը,
  • Լուծարման կարգը:

 

Ինչպես և նախատեսվել է կազմավորման ճանապարհային քարտեզում, «Consolidating group members’ (investors’) views» փուլում պոտենցիալ անդամները հնարավորություն կունենան ուսումնասիրել փաստաթղթերը, անել առաջարկություններ և քննարկումներ։ Բոլորիս կարծիքը կարևոր է և, բնականաբար, այն կլինի լսելի։

Հանդիպումներ են եղել Ամերիկայի հայ գիտնականների խմբի հետ։

Վեբ էջը թարմացվել է Լիլիթ Մարտիրոսյանի և web էջի desing թիմի շնորհիվ

Անդամակցության համար նախատեսված առցանց (online) պլատֆորմը գրեթե պատրաստ է, որը նախատեսում է անդամների գրանցում, անդամակցության պլանի ընտրություն, խմբերի ձևավորում և այլն։ Այն կհրապարակվի կազմակերպության ձևավորումից հետո։

Շատ շնորհակալություն բոլոր մասնակիցներին, ովքեր ջանք են ներդնում, տրամադրում իրենց ժամանակը քննարկումների և ուսումնասիրությունների համար։

https://youtu.be/8elBMLwYE7w

RELATED NEWS

Empowering Displaced Youths: Stories from SASTIC’s Scholarship Program (Video Interview)

23 April 2024

Read More
Meet the Inspiring Faces Behind Our Scholarship Program!

25 March 2024

Read More
AMADEE-24 Launch Event

16 March 2024

Read More
Արցախից տեղահանված երիտասարդների կարողությունների հզորացում. մեկնարկել է Python դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

5 March 2024

Read More