27 Dec 2020

Սիրելի՛ ընկերներ,

Այս շաբաթվա թարմացումը.

Ելնելով բոլոր քննարկումների և հնարավոր տարբերակների դիտարկումից, ներկայիս մեր ձեռք բերած հզորության ծավալից՝ որոշվեց գնալ շահույթ չհետապնդող (non-profit) կազմակերպության ձևավորման տարբերակով։ Կազմակերպությունը, լինելով շահույթ չհետապնդող (non-profit) հասարակական կազմակերպություն, իր անդամներին շահաբաժին չի վճարելու, սակայն այն իր նպատակները իրականցնելու համար լինելու է ինքնին շահույթ հետապնդող։

Ինչու՞ անդամակցել շահույթ չհետապնդող կազմակերպությանը՝

Ի տարբերություն նախորդում առաջարկված ներդրումային ֆոնդի տարբերակի, առայժմ SASTIC-ը իր վրա չի վերցնելու ֆոնդի կառավարչի ֆունկցիան, այսինքն ամեն մի անդամ անմիջականորեն ինքն է որոշելու, թե ստեղծվող ընկերություններում ինչպիսի ներդրում կատարի, ինչպիսի չափաբաժնով՝ հետևաբար ռիսկի հաշվարկի ֆունկցիան անցնում է անդամին։ Հետագայում, եթե նպատակահարմար լինի, և ծախսերը արդարացվեն, SASTIC-ը կկազմավորի առանձին ներդրումային ֆոնդ՝ իր կառավարիչով։

Կանոնդրության մշակման գործընթացը այս պահին ուժի մեջ է։

Հանդիպումներ են եղել նաև Հայաստանում և Սփյուռքում գործող մի շարք գիտնականների հետ, ներկայացվել է SASTIC-ի հայեցակարգը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պրն Հակոբ Արշակյանը։ Ընդհանուր գնահատականը դրական է։

Անդամակցության հայտ ներկայացրած մարդկանց քանակը հասել է 378-ի, մոտենում ենք 400 սահմանագծին։

 

Բոլորիդ ընտանիքներին երջանկություն և հաջողություն ենք մաղթում Նոր Տարում։ Հաջորդ թարմացումները կլինեն Հունվարին՝ տոներից հետո։

21 Dec 2020

Սիրելի՛ ընկերներ,

 

Այս շաբաթվա թարմացումը.

 

    Տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Քննարկման հիմնական թեման եղել է ֆոնդի իրավաբանական կառուցվածքի ձևավորումը։ Շեշտադրումը եղել է այն, որ ստեղծվող կազմակերպությունը պետք է ունենա երկու հիմնական թիրախ՝ սոցիալական և ֆինանսական։ Այսինքն, օրինակ, եթե բարեգործական հիմնադրամն ունի միայն սոցիալական ուղղվածություն, իսկ մասնավոր ընկերությունները կամ վենչուրային ֆոնդերը՝ միայն ֆինանսական, ապա այս դեպքում մենք փորձում ենք ստեղծել կազմակերպություն, որը հետապնդում է բալանսավորված երկու նպատակ՝ ֆինանսական և սոցիալական։ Այսպիսի կառուցվածք ունեցող կազմակերպությունները հայտնի են սոցիալական ձեռնարկություն (social enterprise) անվանումով (տես նկարը ստորև)։

Քննարկվել, ներկայացվել են մի շարք տարբերակներ, որոնցից հիմնականներն են.

 

Ելնելով ներկա իրավիճակից և ռեսուրսների քանակից՝ մենք ամենայն հավանականությամբ սկզբնական փուլում կգնանք վերջին տարբերակով։ 

Այս պահին փաստաթղթավորվում է հիմնադրամի կանոնադրությունը, որը պետք է ներառի.

 

Ինչպես և նախատեսվել է կազմավորման ճանապարհային քարտեզում, «Consolidating group members’ (investors’) views» փուլում պոտենցիալ անդամները հնարավորություն կունենան ուսումնասիրել փաստաթղթերը, անել առաջարկություններ և քննարկումներ։ Բոլորիս կարծիքը կարևոր է և, բնականաբար, այն կլինի լսելի։

Հանդիպումներ են եղել Ամերիկայի հայ գիտնականների խմբի հետ։

Վեբ էջը թարմացվել է Լիլիթ Մարտիրոսյանի և web էջի desing թիմի շնորհիվ

Անդամակցության համար նախատեսված առցանց (online) պլատֆորմը գրեթե պատրաստ է, որը նախատեսում է անդամների գրանցում, անդամակցության պլանի ընտրություն, խմբերի ձևավորում և այլն։ Այն կհրապարակվի կազմակերպության ձևավորումից հետո։

Շատ շնորհակալություն բոլոր մասնակիցներին, ովքեր ջանք են ներդնում, տրամադրում իրենց ժամանակը քննարկումների և ուսումնասիրությունների համար։

https://youtu.be/8elBMLwYE7w

13 Dec 2020

Վերջին թարմացումը այս նյութում։

https://www.youtube.com/embed/Ra2YRdzf_J0

30 Nov 2020

Սիրելի SASTIC-ի աջակից,

 

Այս https://youtu.be/cMwFzbguuWE նյութում ներկայացնում եմ գործընթացի ընթացիկ վիճակը։ Սրանք են երեք հիմնական կետերը, որի շուրջ ակընկալվում է աջակցություն.

1) Սոցիոլոգիական ուղղվածությամբ խմբի ձևավորման համար խնդրում եմ ներկայացնել թեկնածուներ։ Խմբի գործունեության նպատակն է օգնել հասկանալ ու փաստաթղթավորել մասնակիցների կարծիքը և ձգտումները (Consolidating Group Members (Investor’s) Views)։

2) Աշխատանքային խմբի ձևավորման համար խնդրում եմ ներկայացնել թեկնածուներ։ Խմբում (ոչ ավել, քան 10 հոգի) անհրաժեշտ են մարդիկ հետևյալ փորձով՝ ֆինանսական, իրավական, տեխնոլոգիական փորձագետներ, գիտական, գործառնական, կոմերցիոն, տնտեսագիտական, կառավարչական (finance, legal, technology experts, science, operations, commercial, economics, governance): Խմբի հիմնական նպատակն է. սահմանելով ֆոնդի կառուցվածքը՝ ստեղծել տեսլական, առաքելություն, ռազմավարություն, որն այնուհետև կվերափոխվի ֆոնդի քայլ առ քայլ գործողությունների պլանի ռազմավարության (Defining the fund structure, create: Vision, Mission, Strategy, create a specific vision that then transfers into a strategy for the fund and a step by step action plan):

3) Իրական ներդրողների գրանցման գործընթացը սկսված է այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIyl0NJVxZJEmIe0QJsz8kxRSfd2slDvjxc9dvl9qIyO6T3A/viewform?usp=sf_link։ Նպատակն է. մինչ հիմնական ֆոնդի կառուցվածքի սահմանումը և ձևավորումը՝ սկսել գործնական պրոյեկտներ, որոնք այս ճգնաժամային պահին կօգնեն երկրին և ուղղորդված կլինեն ֆոնդի կայացմանը։ Առաջին առաջարկված ծրագիրը «apprenticeship program for returning soldiers» է։ Ծրագիրն ուղղված կլինի պատերազմից վերադարձած վիրավոր/հաշմանդամ զինծառայողների համար բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում կրթական տեղերի ստեղծմանը, նրանց բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացնելուն և աշխատանքի տեղավորելուն։ Ծրագրի հաջողության արդյունքում մի շարք վետերան երիտասարդներ կտեղավորվեն հիմնական աշխատանքի։

SASTIC-ը այս ծրագրով հետապնդում է հետևյալը.

Հարց։ Ինչ՞ հիմունքներով պետք է ընտրել այդ երիտասարդներին:

Պատասխան։ Հաշմանդամ զինծառայողներ, որոնց համար այլ ոլորտներում աշխատանք գտնելը բարդ է, և որոնք ունեն բավականին կրթական հիմք, որպեսզի էֆեկտիվորեն ներգրավվեն աշխատանքի մեջ։


Հարց։ Գուցե սկսե՞նք ինչ-որ 6-ամսյա կրթական ծրագրերով ուսուցանումը՝ մինչև ընկերություններում տեղավորելը:

Պատասխան։ Apprenticeship program-ը պետք է ներառի նախնական կրթական ծրագրերը։


Հարց։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծրագրի շարունակությունն ապահովելու քայլերը:
Պատասխան։ Պետք է գնահատվեն արդյունքները, ներկայացվեն, և եթե բավարար են, ներդրումները կշարունակվեն SASTIC-ում։

Հրաց: Apprenticeship-ը ավելի շատ բարեգործական ոճի ծրագիր է թվում (որին ես դեմ չեմ), և կարող է գրավիչ չլինել երկարաժամկետ իմաստով։

Պատասխան։ Տե՛ս վերևում ծրագրի հիմնական շահերը։ Ծրագիրն օգնելու է ԲՏ-ի ոլորտում մարդկային ներուժի մեծացմանը, խթանելու է ֆոնդի ձևավորմանը, կառուցվածքների հստակեցմանը, նոր համախոհների ներգրավմանը։

Հարց. Apprenticeship Ծրագիրը կարճաժամկե՞տ է, թե՞ երկարաժամկետ: Սկսում ենք 30 երիտասարդից և փորձում մեծացնել ծրագիրը (ասենք 500 երիտասարդ) անորոշ ժամանակո՞վ, թե՞ դիտարկում ենք որպես կարճաժամկետ ծրագիր՝ մինչ նոր ծրագրի մշակում։

Պատասխան։ SASTIC-ի կառավարման խորհուրդը պետք է որոշի դա հետագայում։ Առայժմ, կարծում եմ՝ պետք է դիտարկել որպես երկարաժամկետ, որովհետև վետերան/հաշմանդամ երիտասարդները պետք է ունենան ամենաբարձր հոգատարությունը։   

 https://youtu.be/cMwFzbguuWE