Data, Analysis, Discovery

The Armenian Bioinformatics Institute, founded in 2021, makes sense of the large volumes of data that modern life-science research produces. Director Lilit Nersisyan walks through the institute’s labs, services, and its educational and research projects, including the analysis and expert guidance it provides to academic and biotech teams. SASTIC invested in ABI to build lasting analytical capacity for Armenian science at home.

2021 թվականին հիմնադրված Հայկական կենսաինֆորմատիկայի ինստիտուտը (ABI) իմաստավորում է կենսաբանական գիտությունների ժամանակակից հետազոտությունների ստեղծած տվյալների մեծ ծավալները։ Տնօրեն Լիլիթ Ներսիսյանը ներկայացնում է ինստիտուտի լաբորատորիաները, ծառայությունները, ինչպես նաև կրթական ու հետազոտական ծրագրերը, այդ թվում՝ ակադեմիական և կենսատեխնոլոգիական թիմերին տրամադրվող վերլուծությունն ու մասնագիտական աջակցությունը։ ՍԱՍՏԻԿ-ը ներդրում է կատարել ABI-ում, որպեսզի հայկական գիտության համար Հայաստանում ձևավորվի վերլուծական կայուն կարողություն։

Restoring Movement, Rebuilding Lives

QaylTech develops rehabilitative and assistive devices that restore movement and independence, with particular focus on veterans living with war-related disabilities and others facing serious mobility challenges. Founding director David Arsenyan tells the story behind that work. SASTIC invested in QaylTech because returning mobility and dignity to people who gave so much for the country is work worth growing in Armenia.

QaylTech-ը մշակում է վերականգնողական և օժանդակ սարքեր, որոնք վերականգնում են շարժունակությունն ու ինքնուրույնությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող վետերաններին և շարժունակության լուրջ դժվարություններ ունեցող այլ մարդկանց։ Հիմնադիր տնօրեն Դավիթ Արսենյանը պատմում է այս աշխատանքի պատմությունը։ Կարևորելով  երկրի համար անձնվեր մարդկանց շարժունակությունն ու արժանապատվությունը վերադարձնելը ՍԱՍՏԻԿ-ը ներդրում է կատարել QaylTech-ում, նպաստելով այս նախաձեռնության աճին: 

From Research to Impact: YerevaNN’s Work in AI

YerevaNN is a Yerevan research lab working in machine learning. Through the SASTIC Technology Development Programs, SASTIC is funding a pilot project with the YerevaNN Scientific-Educational Foundation, the first project under that program. The Director Hrant Khachatryan explains what the lab is building and why it matters, as SASTIC works to keep serious AI research rooted in Armenia.

YerevaNN-ը երևանյան հետազոտական լաբորատորիա է, որն աշխատում է մեքենայական ուսուցման ոլորտում։ ՍԱՍՏԻԿ-ի տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի շրջանակում ՍԱՍՏԻԿ-ը ֆինանսավորում է այդ ծրագրի առաջին նախագիծը փորձնական ծրագիր YerevaNN գիտակրթական հիմնադրամի հետ: Տնօրեն Հրանտ Խաչատրյանը բացատրում է, թե ինչ է ստեղծում լաբորատորիան և ինչու է դա կարևոր, մինչ ՍԱՍՏԻԿ-ն աշխատում է, որ լուրջ արհեստական ինտելեկտի հետազոտություններն արմատավորված մնան Հայաստանում։

From Need to Solution

AIP Tech Scientific makes custom orthopedic implants, pairing digital 3D design with precise medical manufacturing to produce patient-specific implants with complex shapes. Co-founder and CEO Marina Aghayan explains how the company connects digital engineering with medical fabrication. The organization was set up right after the 44-day war because there was a need to make implants for soldiers. Upon implantation into the human body, they are gradually replaced by natural human bone tissue. SASTIC invested in AIP Tech Scientific so that advanced medical manufacturing, and the expertise behind it, stays and grows in Armenia.

AIP Tech Scientific-ը պատրաստում է անհատականացված օրթոպեդիկ իմպլանտներ՝ թվային եռաչափ նախագծումը զուգակցելով ճշգրիտ բժշկական արտադրության հետ: Յուրաքանչյուր հիվանդի համար ստեղծվում են հարմարեցված, բարդ ձևերով իմպլանտներ:  Համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարինա Աղայանը բացատրում է, թե ինչպես է ընկերությունը կապում թվային ինժեներիան բժշկական արտադրության հետ։ Կազմակերպությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, քանի որ կար պահանջարկ պատրաստել իմպլանտներ զինվորների համար: Տեղադրվելով մարդու օրգանիզմում վերջիններս ժամանակի ընթացքում փոխարինվում են մարդկային ոսկրային հյուսվածքներով:
ՍԱՍՏԻԿ-ը ներդրում է կատարել AIP Tech Scientific-ում, որպեսզի բարձր մակարդակի բժշկական արտադրությունը և դրա հիմքում ընկած փորձառությունը մնան և աճեն Հայաստանում։

TACTUN: Building Automation Without Code 

TACTUN builds a no-code, AI-ready controller and software platform that lets machinery manufacturers add automation without heavy programming. Co-founder and CEO Rafayel Ghasabyan explains the two parts of the product: a control board that runs a machine’s decisions, and a builder for designing the programs that operate it. SASTIC invested in TACTUN to help build automation tools for manufacturers from Armenia.


TACTUN-ը ստեղծում է առանց ծրագրավորման, արհեստական ինտելեկտի համար պատրաստ կառավարիչ և ծրագրային հարթակ, որը մեքենաշինական արտադրողներին թույլ է տալիս ավելացնել ավտոմատացում՝ առանց ծանր ծրագրավորման կոդերի։ Համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը բացատրում է որ այստեղ կա  երկու մաս. կառավարման վահանակ, որը կայացնում է որոշումները, և կառուցիչ, որով նախագծվում են մեքենան գործարկող ծրագրերը։ 

ՍԱՍՏԻԿ-ի ներդրումը TACTUN-ում՝ աջակցելն է Հայաստանից մեքենաշինական արտադրողների համար ավտոմատացման գործիքներ ստեղծել:

Denovo Sciences: Where Science Becomes Medicine

Denovo Sciences is a deep-tech company with teams in Armenia and the US, working to find new small-molecule drug candidates with its own AI-based platform. Co-founder and CEO Hovakim Zakaryan talks about the company’s work and the importance of social health. SASTIC invested in Denovo to help this kind of drug discovery take root and grow in Armenia.

Denovo Sciences-ը տեխնոլոգիական ընկերություն է՝ Հայաստանում և ԱՄՆ-ում գործող թիմերով, որն իր արհեստական ինտելեկտի վրա հիմնված հարթակի միջոցով աշխատում է նոր փոքր մոլեկուլային դեղամիջոցների թեկնածուներ հայտնաբերելու ուղղությամբ։ Համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Զաքարյանը պատմում է ընկերության աշխատանքի և սոցիալական առողջության կարևորության մասին։ ՍԱՍՏԻԿ-ը ներդրում է կատարել Denovo-ում, որպեսզի դեղագիտական նման հետազոտությունները զարգանան Հայաստանում։