AI Research and Development Center


Current Status: Interview scheduled

Provider: Luseen Tech

Ծրագրի նպատակն է ստեղծել Արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման ինժեներական և հետազոտական կենտրոն: Կենտրոնի մասնագետները կարող է հետազոտել, առաջարկել և մշակել ինչպես SASTIC-ի տարբեր խմբերի համար անհրաժեշտ AI լուծումներ, այնպես էլ լուծումներ՝ ռազմարդյունաբերության, SMART գյուղատնտեսության և տարբեր ոլորտների համար։
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից
1. 1-ին փուլ՝ ուսումնական- Դիմորդների հավաքագրում, ընտրված խմբի համար Արհեստական բանականության տեխնոլոգիաների դասընթացների կազմակերպում (լսրանային և հեռավար)։ Դասընթացների հիմնական բաժիններն են ՝Python ծրագրավորման լեզու, մեքենայական ուսուցում, deep learning (նեյրոնային ցանցեր), computer vision, ML, DL գործիքներ (scikit-learn, tensorflow, keras, openCV)
2. 2-րդ փուլ ՝ Ինտերշիփ,նախագծեր- Որոշակի գիտելիքների և հմտություններ ունեցող խմբի ներգրավում նախագծերում: Նախագծերը կարող են լինել տարաբնույթ նշանակության ՝ AI տեսախցիկներ, պատկերների ճանաչում, օբյեկտների հայտնաբերում, գյուղատնտեսության մեջ SMART համակարգերի կիրառում, հաճախորդների վարքի կանխատեսում և այլն։
3. 3-րդ փուլ՝ Startup կենտրոն- SASTIC-ի տարբեր խմբերի համար անհրաժեշտ AI լուծումների մշակում, սեփական պրոդուկտների մշակում, տարբեր ուղիներով իրական պատվերների ներգրավում: